15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այն վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի հետ սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Վանեցյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դիմել է դատարան՝ Վանեցյանից պահանջելով փոխհատուցում և հրապարակային հերքում հորը զրպարտելու համար։

Ավելի ուշ Ա. Վանեցյանն այդ կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե՝ փաստերով, այլ՝ էմոցիոնալ։ Նա նշել էր, որ խոսքը վերաբերում է «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված իր հայտարարությանը:

Վանեցյանը նաև հայտարարել էր, որ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. «Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ