16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գազի գինը հնարավոր է բարձրանա

«Գազի համակարգում իմ պատկերացմամբ, մի փոքր տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, որն ԱԺ-ով վավերացվել է,  լավատեսություն չի ներշնչում՝ առ այն, որ այստեղ և հետագա համաձայնագրերում  արձանագրված  են մի քանի դրույթներ։ Այս մասին այսօր հայտարարեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի  նախագահ Միքայել Մելքումյանը՝ Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում: «Առաջին, այսպես կոչված, 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության  նորմայի պահանջը, որը մինչև այս  տարվա վերջ պահանջում է մոդելային  պայմանագիր կնքել։ Իսկ սա հանգեցնելու է  սակագնի փոփոխության պրոբլեմի։ Սա նշանակում է, որ երբ հունվարիմեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու, հայաստանյան կողմը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպի,  որը չտանի սակագնային քաղաքականության էլավելի լարման»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Երկրորդ անհանգստացնող խնդիրը , ըստ Մելքումյանի,  տարբեր համաձայնագրերով  ամրագրված այն դրույթն է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը,  անկախ ամեն  ինչից, պետք է պահպանվի։ «Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները, համոզված եմ, պետք է վերանայվեն»,- ասաց Մելքումյանը։  

Իրանին խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու. Հայաստանին ներկայացվել է վերջնագիր

«Հայաստանին ներկայացվել է վերջնագիր, ոչ թե այլընտրանք: Խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները եթե ոչ խզելու, ապա բարդացնելու մասին, այլեւ խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների մասին: Պարոն Բոլթոնը ցանկանում է Հայաստանը սարքել հակաիրանյան պլացդարմ», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: […]

Շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին

Շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին, սակայն շաքարն ու յուղը նրա պարունակության մեջ այնքան շատ են, որ դրա օգտակարությունը գրեթե չեզոքանում է: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները` գրում է British Medical Journal-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան 17 միլիոն մարդու կյանք են խլում: Համարվում է, որ շոկոլադի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի […]

Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող

-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում… Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է:  Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ […]

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի անունները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Որոշման նախագծերում առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։ Որոշումները կկայացվեն Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում:

Փայլուն հարաբերությունը երևում է ոչ թե կենացներով, այլ Հայաստանին օգուտ տալով. Շարմազանով

ԲՀԿ-ից ասում են՝ Ռուսաստանը կշարունակի մնալ ՀՀ ռազմավարական գործընկերը, իսկ Դուք բազմաթիվ առիթներով նշել եք, թե հայ-ռուսական հարաբերություններում իշխանափոխությունից հետո խնդիրներ են ծագել: Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով այս հարցադրմանը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Նախ մեկ ուղղում. համամիտ չեմ, որ Ռուսաստանը մեր գործընկերն է, ինչի մասին խոսում է ԲՀԿ-ն: Ռուսաստանը ոչ թե […]

Մանվել Գրիգորյանը գույք է նվիրաբերել պետությանը

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է Կառավարությանը՝ ՀՀ-ին նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Լուրը  հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով՝ գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել։ «Մենք ստացել ենք մտադրության մասին գրությունը, դեռևս […]

Փաշինյանի կառավարության միակ իրական փրկօղակը լինելու է ՀՀԿ-ն. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հիմնավորումներ է ներկայացրել, թե «ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար»։ «Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնտու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման […]

Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, հայտնում են ԱԻՆ-ից։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության […]

Մոտեցեք Քրիստոսին, որովհետև նա է կենդանի վեմը

Մոտեցե՛ք Քրիստոսին, որովհետև նա՛ է այն կենդանի վեմը, որը թեև մարդկանցից մերժված, բայց Աստծուց է ընտրված և պատվական վեմն է։ Այսպիսով՝ դուք էլ, իբրև կենդանի քարեր, Քրիստոսի վեմի վրա կառուցվում եք որպես հոգևոր տաճար:  (Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին նամակից 2։4-5)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի