23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ. Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

«Այս անգամ ՀՅԴ-ն որևէ հայտարարությունից զերծ մնաց, որովհետև դա տեղի ունեցավ այն ժամանակ, որ խոսելն ու քաղաքական հայտարարություն անելը ճիշտ չէր լինի, և այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել։ Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ՝ թողնելով հարցն իրավապահներին և դատարաններին առաջին հերթին։ Բայց ժամանակի ընթացքում մենք, բնականաբար, ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատականը կտանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը։

Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե կալանքի որոշումը դատարանը ճնշումների արդյունքում է կայացրել, Ռուստամյանը նշեց, թե դա դատարանը կորոշի.

«Կարծում եմ, որ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ու նշանակություն ունի, որ ես վստահ եմ, որ այստեղ պետք է ամեն ինչ շատ բծախնդրորեն կատարվի` հարգելով օրենքի տառն ու ոգին, և կարծում եմ, սա ամենամեծ առաջին քննությունն է լինելու դատական համակարգի ու նրա հեռանկարի համար։ Կարծում եմ՝ մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք, և մեր մոտեցումները կասենք»։

Նախորդ անգամ, ըստ նրա, ՀՅԴ-ի կողմից ոչ թե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հարց կար, թեև տպավորությունն այդպիսին էր, այլ՝ դատական համակարգը և արդարադատությունը պաշտպանելու.

«Էլի նույն տրամաբանությամբ ենք մենք շարունակելու, և ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան՝ անկախ իրենց դիրքից և մինչ այդ ունեցած կարգավիճակից։ Բնականաբար, մենք սա պահպանելու ենք, բայց և այնպես, կրկնեմ, պարզապես չենք ուզեցել, որպեսզի այս ընտրությունների հետ կապված քաղաքական հայտարարություններ կատարվեն, հատկապես՝ լռության օր էր, հիմա էլ դեռ ընտրական գործընթացներ են, և սրա համար մենք այդ հարցին հանգամանալից չենք անդրադարձել։ Կարծում եմ՝ մենք ժամանակ կունենանք բոլոր հարցերին անդրադառնալ և խոսել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ