Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավը վաղաժամ սկսելու մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ ԸՕ-ն սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային […]





































