28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետարանը բերդի կամեռ չի, ու դուք էլ էդ կամեռի նայողը չեք

Սկզբում սև և սպիտակ ուժ, հետո՝ իմ դեմ խաղ չկա, իսկ այսօր էլ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ «չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա»: Պարոն քաղաքապետ, արդեն մեծ տղա ես, բայց քեզ նենց ես պահում, որ ինքնահաստատման խնդիրներ ունես։ Եթե կա նման բան, ասա՝ ըմբռնումով կմոտենանք ասածդ […]

Տարեց հայրերի երեխաները ավելի երկար են ապրում

Mail Online-ի փոխանցմամբ` գիտնականները համարում են, որ տարեց հայրերի երեխաները ավելի մեծ հավանականություն ունեն երկար ապրելու: Ենթադրվում է, որ տարեց հայրերը լինում են ավելի համբերատար, բարի և ավելի շատ են զբաղվում իրենց երեխաների հետ: Բացի այդ, նրանք հայտնաբերել են, որ տարեց հայրերի երեխաներն իրենց քրոմոսոմների ծայրերին ունեն հատուկ ու առավել երկար հատվածներ, որոնք պայքարում են […]

Ինչո՞ւ են ծախսվում պետական միջոցները, եթե այդ գումարները ոչ թե պետական բյուջե են մուտքագրվելու, այլ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ

Երեկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի արդյունքների յուրատեսակ հաշվետվություն ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ մանրամասնորեն ներկայացնելով այցի գաղափարը, նպատակները, ծախսերը և արդյունքները։ Իր գրառման մեջ, մասնավորապես անդրադառնալով այցի ծախսային մասին, Աննա Հակոբյանը նշում է. «Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, […]

Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ ավելի թանկ

Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ Երևանի ավագանին որոշել է որպես նվիրատվություն ընդունել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով: Նշենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր […]

Անիրավ դատավորը

Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց. -Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր […]

Հայտնի է՝ երբ ՀԱՊԿ նոր ղեկավարը կնշանակվի պաշտոնում

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե երբ կնշանակվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն:   Նրա խոսքով՝ ինքը հույս ունի սկսել աշխատանքը 2019 թվականի սկզբին:   «Ոչ բոլոր ձևակերպումներն են ավարտվել: Կարծում եմ, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն […]

Թշնամության հասնող խարդավանքով, ղզիկ մուտիլովկով ինձ հեռացրին իմ կյանքի գործից. Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավատեսական խոհեր հին ու նորի, թաց ու չորի արանքից (Ի տեղի CV-ի) Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ու հարազատներ՝ հայրենակիցներ, շնորհակալ եմ Ձեր՝ ձեզնից յուրաքանչյուրի, շնորհավորանք-բարեմաղթանքի համար: Ձեր կարճ ու ընդարձակ, հարգալից ու սիրառատ շնորհավորանքներով ինձ կրկին վերադարձրեցիք հանրային դաշտ, որն ընդամենը 15 օր ընդմիջումով լքել էի անցած […]

Տպավորություն է ստեղծվում, թե որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին

«Նարեկ» Մշակութային Միության անունից հարկ եմ համարում Գերատեսչության լուծարման գործընթացը գնահատել որպես Հայաստան-Սփյուռք համագործակցության սահմանափակում, եթե ոչ քայլ` այդ համագործակցությունը բացառելու։ Տպավորություն է ստեղծվում, որ որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին կամ լիովին չեն պատկերացնում նրա գործունեության ծավալը։ Միանշանակ կան խնդիրներ և բացթողումներ, բայց դա չի նշանակում, որ դրանք լուծելու փոխարեն պետք է գնալ […]

Պարոն քաղաքապետ, ավելի լավ է չպատասխանեիք ու գրեիք, որ ինձ չեք պատասխանում. Անի Սամսոնյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ավագանու արտահերթ նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով և նշեց, որ եկել է քաղաքապետին և ավագանու անդամներին շեղելու «տոնածառի հանդեսից»: Նա խոստովանեց, որ երեք ամիսների ընթացքում ավագանու և քաղաքապետի աշխատանքներից սպասվող ակնկալիքներն ավելի մեծ են եղել, քան իրականում կա: «Բնական է, որ ես երբևէ նման ֆանտազիաներ չեմ ունեցել, որ […]

Հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման խնդրին: «1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի