28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետի անունից հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս […]

Իսկ քննարկվո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում. Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է . «Արդեն հասկանալի է, որ հաջորդ տարի Արցախի հարցում կարեւոր զարգացումներ են սպասվում: Կրկին արձանագրենք, որ ոչ մի հայ ղեկավար միտումնավոր չի գնացել եւ չի գնա որեւէ քայլի, որը վտանգի կենթարկի Հայաստանն ու Արցախը: Հետեւաբար, չմտնելով «ծախում է-չի ծախում», «հանձնում է-չի հանձնում» անհետաքրքիր եւ, թող ներվի ասել, տափակ բանավեճի, […]

Սամվել Ալեքսանյանը «ներխուժել է» բանանի շուկա. գին թելադրողը նա է. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։ Հայտնի օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վարդան Ֆարմանյանը 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որը սկզբում ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, իսկ հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է […]

Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում՝ Արցախի հարց. Փաշինյանը խոստացել է. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչեւէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի […]

Բողոքի ակցիա Էջմիածնում. հավաքվածները դեմ են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատմանը /տեսանյութ/

Լարված իրավիճակ է ստեղծվել Էջմիածին քաղաքում: Մի խումբ քաղաքացիներ  բողոքի ցույց են անցկացնում՝  փակելով Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին քաղաքի մուտքի  հատվածը: Նրանք բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։ Հավաքված քաղաքացիները նշում են, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինել ազատության մեջ, եւ այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց […]

Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս մասին հայտնել է գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց։ Փաստաբանի խոսքով՝ այս պահին զբաղվում են գրավի վճարման հարցերով։ Նշենք, որ նրա փաստաբանները այս վեց ամիսների ընթացքում բազմիցս […]

Առողջ մարդու օրգանիզմում բնակվում է 10 հազար տեսակի միկրոբ

Առողջ մարդու օրգանիզմում բնակվում է շուրջ 10 հազար տեսակի միկրոբ: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք մասնակցում են «Մարդու միկրոբիոմը» նախագծին: Ինչպես պարզել են հետազոտողները, այդ միկրոօրգանիզմներից շատերն անվտանգ են, նույնիսկ օգտակար: Միևնույն ժամանակ, յուրաքանյուր մարդու օրգանիզմում, նույնիսկ լիարժեք առողջ, մշտապես առկա է վնասակար բակտերիաների փոքր քանակությունը, որոնք որոշակի հանգամանքներում առաջացնում են տարբեր հիվանդություններ: […]

Նշանադրությունն օդապարիկում կարող էր ողբերգությամբ ավարտվել

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում սիրահար զույգը հրաշքով է փրկվել հոսանքահարումից: Նրանց օդապարիկը, որտեղ նրանք նշանադրվում էին, դիպչել է էլեկտրալարերին: Թռիչքը տեղի է ունեցել գիշերը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ամերիկացին, որի անունն ու տարիքը չի հաղորդվում, որոշել է սիրեցյալին առաջարկություն անել վարձակալած օդապարիկում: Վայրէջքից փոքր-ինչ առաջ տղամարդն ընտրյալից դրական պատասխան է լսել: Երբ օդապարիկն արդեն […]

Մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն

Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին. -Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ: Հիսուս տեսավ նրանց և ասաց. -Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին: Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին: Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, […]

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Նոր հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր պարբերաբար 6 ժամից քիչ են քնում, զգալիերն մեծացնում են իրենց կաթված ստանալու հավանականությունը: MailOnline-ը հաղորդում է, որ հետազոտողները բացահայտել են, որ միջին տարիքի այն մարդիկ, ովքեր հաճախ քիչ են քնում, առավել հավանական է, որ կտառապեն կաթվածի ախտանիշներից, քան նրանք, ովքեր կարողանում են գիշերվա ընթացքում 9 ժամ քնել: Հետազոտությունն անցկացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի