07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԵԿ-ում 150 հոգի են կրճատել․ աշխատակիցները ապշած են

ArmDaily.am-ը ավելի վաղ հայտնել էր   որ հունվարի սկզբին Պետեկամուտների կոմիտեում լուրջ կրճատումներ են սպասվում։ Գրել էինք նաեւ, որ ամեն բաժնում մոտ 10 հոգի կրճատվելու է, համապատասխան ծանուցագրերը արդեն ուղարկել են աշխատակիցներին։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ ժամը 17.00, Mulberry-ով (ներքին փաստաթղթաշրջանառություն) ուղարկել են աշխատանքից ազատման հրամանները՝վերջնահաշվարկով։ Միայն այդ օրը աշխատանքից ազատվել է մոտ 150 հոգի։ Ընդ որում՝ աշխատանքից ազատվողները շարքային տեսուչներ են, ովքեր մեկ-երկու տասնամյակ աշխատում են հարկայինում։

Որեւէ պատճառաբանություն չեն ասել, մարդիկ ապշած են։ Ղեկավարությունը դա պատճառաբանում է օպտիմալացմամբ եւ կառուցվածքային փոփոխություններով, սակայն աշխատակիցները համար խիստ մշուշոտ են՝ ինչ չափորոշիչներ են գործել, ինչպես են ընտրել՝ ում կրճատել։ Համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ կրճատվողների փոխարեն նոր մարդիկ կընդունեն՝ ավելի կարճ ժամանակահատվածով՝ իբր կոռուպցիայից խուսափելու համար։ ՊԵԿ լրատվական բաժնից ArmDaily.am-ին փոխանցեցին, որ կրճատումները կառուցվածքային փոփոխությունների արդյունքում են, դրանք դեռ ընթացքի մեջ են։ Որեւէ թվային տվյալ չփոխանցեցին, ինչ վերաբերում է չափորոշիչներին, ապա մեզ փոխանցեցին, որ վերանայումները պայմանավորված են աշխատողների աշխատանքային արդյունավետությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ