17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լուկաշենկոն դիմել է Հայաստանին՝ ինչու՞ եք վախենում բելառուսներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ արտահայտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը: «Դա խայտառակություն է, որ մենք չենք կարող ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնյայի», –  ասել է Բելառուսի նախագահը ռուս լրագրողների հետ Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Интерфакс-Запад»-ը: Ա.Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ […]

Անելու եմ ամեն ինչ, որ իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում. Շարմազանով /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ իր աշխատասենյակից վերջին ուղերձն է հղել։ «ԱԺ պատգամավորի ու ԱԺ փոխնախագահի պաշտոնն ինձ համար չի եղել լոկ իրավունք, այն, նախևառաջ, եղել է պատասխանատվություն, իսկ եթե կուզեք՝ առաքելություն», – ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծել է՝ մեծագույն երջանկություն է եղել ծառայել Հայաստանին ու Արցախին։ «Ես առաջնորդվել եմ կուսակցությանս […]

Մենք զգացինք Ալիևի անկեղծ պատրաստակամությունը Ղարաբաղի շուրջ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում. Լավրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Այդ մասին ուրբաթ Բաքվում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, շարունակական խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ», – ասել է Ս.Լավրովը: «Մենք, […]

ԼՀԿ-ն էլ կլինի կառուցողական ընդդիմության դաշտում, բայց շատ հարցերում չի հակադրվի «Իմ քայլին»

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունները զերծ էին ընտրակաշառքից, լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Ընտրակաշառքը որպես գործոն ընտրական գործընթացներում դերակատարում չունեցավ: Երկրորդ ձեռքբերումն այն էր, որ խոշոր կապիտալը, այսինքն՝ տնտեսական իշխանությունն ուղղակի մասնակցություն չուներ ընտրություններին և ներկայացված չի լինելու առաջիկա խորհրդարանում», – ասաց նա: Խոսելով նոր […]

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հաստատած կառավարության որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթոյանը։  «Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են առանձնազրույցի արդյունքում»,- ասաց նա։ Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց […]

Արցախի նախագահը բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել նոր պաշտպանության նախարարին

Դեկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել նոր պաշտպանության նախարարին, որը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն է։ Մինչ այդ եղել է ՊԲ շտաբի պետը։ Արցախի ՊԲ շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը Լևոն Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել դեկտեմբերի 13-ին՝ պաշտոնանկության մասին հերքումներից անմիջապես հետո։  

Ազգային պահպանողականությունը այս ընտրություններում պարտություն կրեց /տեսանյութ/

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Նահապետյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության սկսած պայքարի նոր փուլի մասին, ասաց, որ երկրում ստեղծված  նոր իրողության պայմաններում ազգային պահպանողականության դաշտում ձևավորվելու է մի բևեռ, որի հիմքը կլինի ազգային պահպանողականությունը, որը խնդիր կդնի առաջին հերթին ավանդական ընտանիքի և քրիստոնեական արժեհամակարգի […]

Երեխաների շրջանում միասեռականության քարոզչության դեմ օրենքի նախագիծը պետք է մտցվի ԱԺ օրակարգ

Հենարան ակումբի հյուրերը «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հիմնադիրներն են՝ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված