Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/01/gazalcakayan.jpg)
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, եւ առաջիկա օրերին խնդիրը կլուծվի:
Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչեւ 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում:
Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել` այդպես դուրս գալով ստվերից:
Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտրոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: