28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետը, բայց չի կարող բանակցել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը  որակում է կոշտ։  Չնայած  որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար: «ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ  հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը […]

Այս զորավարժություններն աննախադեպ են. առաջին անգամ Ադրբեջանը կիրառել է հակատանկային կոմպլեքս

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։ «Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը […]

Զորավարժության անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ՊՆ

Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։  Նա հրաժարվեցլ է պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։ Նա շեշտեց՝ […]

Վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին. Բակո Սահակյան

Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ, Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան: Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, […]

«Պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված […]

Բոլորը պիտի վճարեն Նիկոլի համար` թոշակառուներից սկսած

Էդ գազավորված ըմպելիքների արտադրողների բողոքը, գրավատների աշխատողների բողոքի հետ մեկտեղ իհարկե հերթական տիեզերական արդարության դրսևորում է։ Բայց մեկ ա պետք ա ասեմ՝ տղերք Պեպսիի տերն էն մյուս շենքում ա նստում, Բաղրամյանի վրա։ Հիմա կակ ռազ ինչոր տեխնիկական դժվարություններ ունի))) Իսկ գրավատներին հորդորում եմ ըմբռնումով մոտենալ։ Ցանկացած հեղաշրջում ռեսուրս է պահանջում, հո մեր Նիկոլը վարկային կազմակերպություններին […]

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը

Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր երախտագիտությունն հայտնեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի