24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը հայտարարել է՝ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։ Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։   Այս մասին հաղորդում է՝ armeniasputnik.am-ը:

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4, 19-ի ցերեկը, 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արայիկը ժամանակ ունի իր կաբինետում ինչ-որ տրանսվիստիտի ընդունելու, բայց ժամանակ չունի՞ գնա Ավշար

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտ 1 շաբաթ է Ավշարի դպրոցի ուսուցիչները և աշակերտները գործադուլ և դասադուլ են իրականացնում՝ պահանջելով Արարատի կոկորդիլոսասեր մարզպետից նորանշանակ տնօրենին ազատել աշխատանքից, քանզի պնդում են, որ այդ նորանշանակ տնօրենը մարզպետի սպառնալիքների ներքո է դարձել տնօրեն… Մի կողմից ողջունելի է Ավշարի բնակիչների Նիկոլենց կադրային թայֆաբազությանը դեմ դուրս գալու մղումը […]

Վարչապետը մարտահրավեր է նետել Բաքվին. «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւ Հայրապետյան /տեսանյութ/

«Արցախում համատեղ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելով՝ վարչապետը մարտահրավեր նետեց Բաքվին: Խոսքը խաղաղության նախապատրաստման խնդրի մասին է: Հասարակությունները պետք է սկսեն խոսել իրար հետ: Ալիեւը հայտնի է ատելության կոչերով եւ բարդ իրավիճակում կարող է  հայտնվել, որովհետեւ ՀՀ-ում պետական մակարդակով ատելության քարոզ չի եղել, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսել խաղաղության մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով […]

Օպերայի տարածքում սկսել են տարածքի բարեկարգման աշխատանքները /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 16-ի առավոտից Երեւանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշենք, որ թե երեկ, թե այսօր իտարբերություն նախորդ օրերի, բողոքի ակցիաներ չեն ընթանում: Քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ […]

Քանդելն ամենահեշտ բանն է. սրճարանատերերին կարելի էր առաջարկել այլ տարածքներ. փաստաբան

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի խոսքով՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժման հարցում իրավական առումով կարծես թե խնդիր չկա, քանի որ գոյություն ունեն վարձակալության պայմանագրեր, որոնց կետերից մեկի համաձայն՝ Երեւանն իրավունք ունի երկու ամիս առաջ տարածքն ազատելու պահանջ ներկայացնել վարձակալին: «Տնտեսվարողներն էլ իրենց հերթին աշխատատեղի հարց են բարձրացնում: Միաժամանակ՝ վարձակալն, ըստ այդ պայմանագրի, […]

Սրճարանների քանդումը կազդի բիզնես միջավայրի վրա. Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ մի քանի սրճարան քանդելով՝ տնտեսական վայրիվերումներ չեն լինի, բայց խնդիրն ազդելու է բիզնես միջավայրի վրա: «Եթե մի քանի տնտեսվարողների նկատմամբ նման գործողություններով փորձում ենք քաղաքի ոտնահարված իրավունքները վերականգնել, իսկ մյուսներին թողնում ենք աշխատել, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում»,-  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև […]

Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնում է ՀՀ գյուղերից մեկը /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է կատարում Հայաստանի մարզերից մեկի գյուղերից մեկը, այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերով։ «Այսօր որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկն այցելել։ Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար, գյուղացիներն էլ չգիտեն, որ գնում եմ։ Այս այցիս նպատակն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելը։ […]

Երեւանի բնակիչներին շենքերի ձեղնահարկերն օգտագործելու հնարավորություն կտրվի. Վիկտոր Մնացականյան

Մենք հնարավորություն ենք տալու Երեւանի բնակիչներին որոշ թեք նաեւ հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, եւ շենքին համապատասխանի, եւ քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ դա առանձին ծրագիր է լինելու: Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի