05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ովքեր առաջ մեզ հետ էին քայլում, հիմա նոր իշխանությունների կողքին են. Գալուստ Սահակյան /տեսանյութ

ՀՀԿ անդամ, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը այսօր Եռաբլուրում էր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

Հիշեցնենք՝ այսօր մարտի 28-ին, Հանրապետական կուսակցության հիմնադիր, անկախության նվիրյալ, Անկախության բանակի հրամանատար, Ազգային պետության ջատագով Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 69-ը տարեկան։

Հարցին՝ ինչ սկզբունքներով է շարունակում առաջնորդվել ՀՀԿ-ն այժմ Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Ժամանակի առումով որոշակի փոփոխություններ երբեմն կատարվում են, բայց դա չի նշանակում, որ Հանրապետականը այն խնդիրները, որ դրել է իր առաջ մինչև վերջ չի կատարում: Մենք կողմնակից ենք եղել նրան, որ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրական ճանապարհով»:

«Նրանք, ովքեր առաջ մեզ հետ էին քայլում, այդ նույն մարդիկ  հիմա գնացել նոր իշխանություների կողքին են և պայքարում են նրանց համար,-ասաց Սահակյանը և հավելեց,-գնալ-գալը ՀՀԿ-ի համար որոշիչ կարգավիճակներ չեն»:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ