Նախքան ԱԺ բերելը նախագծերը պետք է հստակեցնել, դրանք մոտավոր չպետք է լինեն. պատգամավորը՝ կառավարությանը /տեսանյութ/
Կառավարության դիմաց գործադուլ են անում Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները։ Նրանք նշում էին, որ 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ «Խաբում են, բոլորին դիմել ենք, ասում են՝ գնացեք, սպասեք: Սպասեցինք էնքան, մինչեւ 50 տարի աշխատող հիմնարկը փակվեց»,-նշում են վարորդները: Ընկերության հիմնադիր-Տնօրեն Շուշան Խաչատրյանն էլ ասում են, որ լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներին, […]
«Գարդասիլ» դեղամիջոցի պատվաստումների դեմ աղմուկը զարմացնում է ԱՆ Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին: Նա չի հասկանում, թե մեր հասարակությունը ինչու չկարողացավ ընկալել այդ պատվաստման նշանակությունը: «Արգանդի պարանոցի քաղցկեղն աշխարհում միակ քաղցկեղն է, որը հնարավոր է կանխարգելել: Դրա դեմ պատվաստումը կարող է հետագայում իրենց աղջիկներին զերծ պահել արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու դժվար, […]
Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը։ Նիտի օրակագում է ներառված նաև աջակողմյան ղեկով մեքենաների հարցը։ «Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», – դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրական պատասխան ստանալուց […]
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ կտրամադրվեն, նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված […]
2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալի աճ են ապրել, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Ըստ նրա՝ 2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով: «Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հայուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: […]
«Ամերիաբանկ»-ը նույնպես անմասն չի մնացել համապետական շաբաթօրյակից: «Ամերիաբանկի» աշխատակիցներն իրենց ընտանիքի անդամների հետ մասնակցել են շաբաթօրյակին: Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտարարվել էր համապետական շաբաթօրյակ, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկայացնում ենք «Ամերիաբանկի» աշխատակիցների հետաքրքիր լուսանկարներն ու տեսանյութ
Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով. «Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը: «Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին և […]
Բունտ արած զինվորներին ինչո՞ւ եք պատժում։ Իշխանափոխության օրերին չէ՞ր, որ մի խումբ զինվորներ լքել էին իրենց մշտական տեղակայման վայրն ու զինվորական հագուստով միացել էին բողոքի ակցիաներին։ Չեք պատժել չէ՞ այդ զինվորներին, ասեմ ավելին, ազգովի հերոսացնում էիք չէ՞։ Դե հանգիստ նստեք տեղներդ։ Էդգար Խաչատրյան
Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ, գրում է 168.am-ը: Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների […]





























