22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մեկնարկած «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը, որը նվիրված է Ղրիմի ինքնորոշման 5 ամյակին, ելույթով հանդես եկավ ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հարգելի մասնակիցներ,

Այսօրվա համաժողովի թեման անչափ արդիական է: Ժողովուրդների ինքնորոշման  իրավունքը համարվում է միջազգային իրավունքի ամենահիմնական սկզբունքներից մեկը: Այն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որի համաձայն ժողովուրդների միջեւ հարաբերությունները պետք է ձեւավորվեն իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդները միասին պայքարել են հանուն այդ իրավունքի ամբողջական իրացման: Այդպես էր19-րդ դարի կեսին, երբ ընթանում էր Ղրիմի պատերազմը, այդպես էր առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայկական կամավորական ջոկատները ռուսական բանակի կազմում պայքարում էին թուրքերի դեմ, այդպես էր մեծ հայրենականի տարիներին, Սվեստապոլի հերոսական պաշտպանության ժամանակ եւ այդպես էր արցախյան պատերազմի ընթացքում:

Հարգելի գործընկերներ,

Ափսոսանքով պետք է նշեմ, որ խորհրդային կուսակցական ղեկավարությունը ոչ միշտ էր հաշվի նստում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ: Եվ 1921 թվականին Արցախի հարցում եւ հետագայում 1954 թվականի Ղրիմի հարցում խորհրդային իշխանության որոշումները որեւէ աղերս չունեին այդ իրավունքի հետ:

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Իմ ժողովրդի պատմության վերջին 30 տարին սերտ շաղկապված է հանուն ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի հետ: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին խորհրդային օրենսդրության եւ միջազգային իրավական նորմերի համապատասխանությամբ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ հանրապետություն: Կրկնում եմ` Արցախում անցկացված հանրաքվեն ամբողջությամբ համապատասխանում էր թե՛ այն ժամանակվա խորհրդային օրենսդրությանը, եւ թե՛ միջազգային իրավական նորմերին: Ուստի` եւս մեկ անգամ նշեմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը այլընտրանք չունի: Վաղ, թե ուշ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը: Կրկնակի ստանդարտները անթույլատրելի են: Շնորհակալ եմ ուշադրության համար», – նշեց Շարմազանովը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ