20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԱԺ մեծամասնության քայլերի պատճառով խորհրդարանն անգործության է մատնվել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավոր մեկնել է Արցախ և այդ պատճառով էլ այսօր ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քվորում չեղավ։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթեները: այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել է մինչև ապրիլի 1-ը, հակառակ դեպքում, ըստ մասնագետների կարող է առաջանալ իրավական վակուում։

Նկատենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե չորս ժամ հետո քվորում չապահովվեց, նիստը կհամարվի տապալված։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ