05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանկավարժներն այլևս չե՞ն վերապատրաստվի

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«e-draft.am կայքում ԿԳ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2 նախագիծ է, երկու դեպքում էլ քննարկման ժամկետը սա է 27.03.201911.04.2019։«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հակիրճ բնութագրում ասվում է․ ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ եւ նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու եւ այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորումը նպատակային օգտագործելու նպատակով»:

Սույն նախագծով ուժը կորցրած են ճանաչվում նաեւ «Հանրակրթության մասին» օրենքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, որովհետեւ «Համաձայն 2018 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ նախատեսվում է մինչեւ 2021 թվականը «բնագիտական առարկաների դասավանդման փորձնական ծրագրի» շրջանակներում վերամշակել ուսումնական համապատասխան պլաններ, առարկայական ծրագրեր, դասի պլաններ, գնահատման ձեւեր եւ դասագրքեր STEM առարկաների մասով, իսկ համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախատեսված են հանրակրթական մյուս առարկայական ծրագրերի վերանայման աշխատանքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նպատակահարմար չէ մինչեւ 2022 թվականը իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ եւ ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խդիրներից կառաջացնի նաեւ տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր»։

Այս նախագծով ուժը կորցրած են ճանաչվելու բոլոր այն իրավական փաստաթղթերը, որոնցով իրականացվում էին այդ գործընթացները։ Ստացվում է, որ մինչեւ 2022 թվականը մեր մանկավարժները ոչ վերապատրաստվելու, ոչ ատեստավորվելու են։ Իհարկե համամիտ եմ, որ ուսուցչի վերապատրաստման եւ ատեստավորման գործող համակարգը արմատական վերանայման կարիք ունի, սակայն չէր կարելի՞ գոնե Կրթության ազգային ինստիտուտի լուծարման գործընթացը հետաձգել, մանավանդ որ հայտնի չէ, թե նրա փոխարեն ի՞նչ կառույց է լինելու, որո՞նք են լինելու այդ կառույցի կանոնադրական նպատակները կամ լինելու՞ է։ Հանրակրթության ոլորտում այս ամենից անտերության զգացում կա մեջս, անթիվ անհայտներով հավասարում են առաջարկել, որի լուծման պարամետրերն էլ են անհայտ, էսպես ո՞նց կլինի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ