28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Սարգսյանը դիստանցավորվում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների նիստին։ Այս մասին հայտնում են  Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:  Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում […]

Արման Թաթոյանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]

Խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը հանձնի 5 շրջանները. Ալեքսանդր Դուգին

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիր Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Իմ կարծիքով, պետք է ոչ թե լսել Փաշինյանին, այլ նայել նրա գործողությունները: եթե նա իրոք հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, դա նշանակում է, որ նա շարժվում […]

Երկար տարիների փորձ ունեցող և սիրված մանկավարժին փոխում են մարզպետի մորաքրոջ հարսով. դասադուլ

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։ Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին փոխարինելու որոշում է կայացրել դպրոցի նոր տնօրենը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին։ «Մարտիրոսյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, բայց նրա […]

Հրազդանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է հինգից ութ տարի […]

Զոհ ունենք

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  

Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա /տեսանյութ/

Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից, որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ կորցնի իր կյանքն Ինձ համար և Ավետարանի համար`պիտի փրկի այն…

Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»

– Նիկոլ Փաշինյանի վերջին Բրուսելյան այցի ֆիասկոն քողարկելու համար՝ իշխանական քաղաքական վերնախավը հիմա էլ փորձում է հայ ժողովրդի վրա «թանկով ծախել» ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործընթացի մասին եվրապաշտոնյաների հայտարարությունները։ Իրականում, ցավոք, ոչ մի նոր բան այս հարցում չկա։ Նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետեւողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, […]

Հայկական Գուլագ`Նիկոլ Փաշինյանին

Կարող եք պատկերացնել, թե ինչպես են գոյատևել մի քանի տասնյակ մարդիկ նման տարտարոսային պայմաններում, երբ նրանց 7-8 ամիսը 1 անգամ բաղնիք են տարել, ինչպես ֆաշիստական ճամբարներում բռնավորներին։ Նրանց տալիս էին կարելի է ոչ թե ճաշ ասել, այլ լափ, որի մեջ մանր որդեր էին, իսկ երբ գլխացավի դեղ են ուզել, ասել են “բորշի ջուրը խմի, կանցնի”։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի