13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ժամ-ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան

Երկկողմանի քննարկումներ կլինեն, սա նորմալ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ առանց քննարկումների հարց չի լուծվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:
 
«Քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ, որովհետև պարզ ասեմ ձեզ՝ Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների», – ասաց Միքայելյանը:
 
Խոսելով հավանական պատերազմի մասին՝ Միքայելյանն ասաց, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի դրան։
 
«Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Սրան գումարած էլ Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, իսկ մենք որպես իրենց հակառակորդ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։ Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի», – նկատեց Միքայելյանը:
 
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ