14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն չէ. Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է

«Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հաջորդ օրերին կրկին հայտարարում էր, որ Բաքուն պարտավոր է խոսել Ստեփանակերտի հետ: Խիղճներս չկորցնենք և չասենք, որ սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն է, և նախորդ իշխանությունը չէր պահանջել: Այլ հարց է, որ այս խնդրի լուծումը՝ թե նախորդ, թե այժմյան իշխանությունների դեպքում, ժամանակ է պահանջում»,- թերթի հետ զրույցում ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը Վիեննայում, նա նշել է, որ հանդիպման հետ կապված անորոշությունները շատ են, որովհետև եթե ՀՀ ղեկավարությունն էլ մյուս կողմից հայտարարել է, որ մանդատ չունի բանակցելու Արցախի անունից և դա չի անելու, սա նշանակում է, որ առաջիկա հանդիպման հետ կապված շատ մեծ սպասումներ պետք չէ ունենալ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ