27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը լվանում է հպարտ քաղաքացիների ուղեղները. 168 Ժամ

Երեկ համայն հայությունը, և ոչ միայն, տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկով ձեռք բերված լվացքի մեքենա ունի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ վարկ ստանալու հնարավորություն չունի, քանի որ հաշիվների վրա դրված կալանք ունի։

Այս սրտաճմլիկ պատմությունը կլիներ կարեկցանքի արժանի, եթե չլիներ այդքան ծիծաղելի, իսկ ծիծաղելի լինելով՝ չլիներ այդքան ողբերգական։ Ազգային ժողովի ամբիոնն այլևս դարձել է էժանագին պոպուլիզմի տարածման հարթակ, իսկ դա ամենալավն իրականացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա մոտիվներն ակնհայտ են այնքան, որքան վարկով ձեռք բերված լվացքի մեքենայի պատմության հորինվածությունը։

Թավշյա հեղափոխությունն իրականացրել են ՀՀ շարքային, ըստ Նիկոլ Փաշինյանի վարկածի, ոչ միայն շարքային, այլև հպարտ քաղաքացիները։ Բայց հեղափոխության արդյունքները հասանելի են միայն քիչ թվով անհատների, որոնք հպարտ են նույնքան, որքան շարքայինները, սակայն ընտրյալ են այնքանով, որքանով քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ։

Ահա հենց նրանց համար է թավշյա հեղափոխությունը եղել այդքան բարեբաստիկ։ Բայց հպարտ քաղաքացիները կամ նրանց մի մասը նաև մտածող քաղաքացիներ են ու տեսնելով այդ ամենը, մտածում են, մտածելով՝ եզրահանգումներ են անում, եզրահանգումներ անելով՝ հասկանում են, որ թավշյա հեղափոխությունն իրենց հետ ամենևին կապ չունի։

Այդքանը հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, դրա համար Ազգային ժողովի ամբիոնից պատմում է իր՝ հասարակ քաղաքացի լինելու մասին պատմություններ, որոնք արժանահավատ են այնքան, որքան ուղղաթիռի՝ պարտադիր թռիչքներ իրականացնելու անհրաժեշտության մասին հորինվածքը։

Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա այն, թերևս, պատահական չէր ընտրված, այլ խորհրդանշում էր նման պատմություններով քաղաքացիների ուղեղները լվանալու՝ վարչապետի ենթագիտակցական ցանկությունը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ