12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը կարծես, դեմ չի, որ ով հասցնի իր բաժին մակարոնը կախի իր ամուր ականջերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների 60-ապատիկ մեծացման հետ կապված հարցին պատասխանել ա երկու փաստարկով՝ ծառայություն ենք մատուցում ու դա թիվ արժե և գործունեության տեսակները ֆինանսական համակարգի համար մեծ ռիսկեր են պարունակում։

  1. Առաջին փաստարկը փոխարինեց սրա նախահայրը հանդիսացող մի աբսուրդ հիմնավորում, որ վաղուց տուրքի չափը չի վերանայվել, դրա համար հիմա անհրաժեշտ ա 60 անգամ մեծացնել։ Գովելի ա, որ էս փաստարկը նվազագույնը՝ հանրային խոսքում չի նշվում։ Բայց նոր փաստարկը պակաս գրոտեսկային չի։ Ո՞րտեղ կարելի ա գտնել հաշվարկ, որ պետությունն ամեն գրավատան վերահսկողության համար 6 մլն դրամ ա ծախսում։ Ո՞նց են ընդհանրապես դա հաշվել։ Եվ եթե նույնիսկ նման հաշվարկ կա, ապա կարգավորումն ընդունելուց հետո 128 գրավատների մեծ մասը փակվելու ա՝ հարյուրավոր քաղաքացիների գործազրկության առիթ դառնալով։ Դրա՞ն ա ձգտում կառավարությունը։ Ընդհանրապես, կարծում եմ, Մհեր Գրիգորյանը կորպորացիաների շահերին ծառայելու իր նախկին փորձը փորձում ա տարածել պետական ծառայության վրա, որտեղ ամեն ծառայություն չի, որ հավելյալ մարժա դնելով ծախում են հաճախորդներին (շահառուներին)։
  2. Հետաքրքիր ա իմանալ՝ ի՞նչ ռիսկեր նկատի ունի փոխվարչապետը, որոնք չեզոքացվում են արտոնագրային վճարն ավելացնելով։ Եթե ռիսկերը կան, ապա առաջարկվող կարգավորումները ուղղված են նրան, որ ռիսկերը մնան, բայց դրանից բյուջեն էլ շահի։ Ու հաջորդը՝ եթե գրավատների մի մասը խարդախ ա, ռիսկեր ա գեներացնում, ապա տուրքի չափը մեծացնելով մի փոքր նեղություն ա տրվում խարդախներին ու ընդհանրապես փակվելու վտանգի առաջ կանգնեցնում ոչ խարդախներին։ Փակեք, փակեք… մնացեք դուք, ձեր վարժեցրած ու ձեզ հետ փոխկապակցված խարդախները ։)

Հիշեցնեմ, որ բողոքի առաջին օրերին ցուցարարներին մոտեցած Ալեն Սիմոնյանը նշել էր, թե կառավարության անդամները նշել են՝ այլ նպատակ չկա, ուղղակի քանի որ եկամտահարկի տոկոսի իջեցման պատճառով բյուջեի եկամուտները նվազելու են, որոշել են տարբեր տեղերից փոխհատուցել էդ պակասը։ Նենց որ կարելի ա խնդրել, որ էդ երկար մակարոնները վարչապետի ականջներից կախել․ Նա, կարծես, դեմ չի, որ ով հասցնի իր բաժին մակարոնը կախի իր ամուր ականջերին:

Սուրեն Սահակյան

 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ