Սահմանադրական դատարանի անդամի թեկնածոը Գոռ Հովհաննիսյանը, որը երեկ ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ չընտրվեց, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։ Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում […]
Սոցցանցերում Դավիթ Սանասարյանի կողմնակիցները, ի պատասխան նրա շուրջ տարածվող լուրերի, տոտալ գրոհ են սկսել ԱԱԾ-ի դեմ, ինչը ենթադրում է, որ. -Սանասարյանը հայտնի քրգործում իսկապես ունի կասկածյալի կարգավիճակ, -Սանասարյանը համարում է, որ ինքը ոչ թե կոռուպցիոն սխեմայի մեջ է, այլ ներիշխանական ինտրիգի կամ ԱԱԾ կազմակերպած դավադրության զոհ, -Սանասարյանը հաշտվել է այն մտքի հետ, որ ՊՎԾ պետի […]
Այսօր առավոտյան հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքը փրկել չհաջողվեց։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը»,-նշեց նա։ Ըստ նախնական վարկածի՝ զինծառայող Ն.Ս-ն ինքն է իրեն հրազենային վնասվածք պատճառել. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից […]
Միհրան Պողոսյանի գրասենյակից տեղեկացնում են, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայելրը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ Հիշեցնենք, Միհրան […]
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Սերժ Սարգսյանի կոստյումի մասին քննարկումը: Իշխանական «Իմ Քայլի» պատգամավորները հակափաստարկներ չհնչեցրին, թե ինչու է նախկին ընդդիմադիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանում սուպերվարչապետությունը, ինչը ընդդիմադիր Փաշինյանը սուր քնադատում էր եւ ինչը վերացնելու խոստումով եկավ իշխանության: Փոխարենը դարձյալ հիշեցին Սերժ Սարգսյանի կոստյումի մասին: «Ես հավատում եմ, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլ մանրաթելերի մանրամասնությամբ […]
Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]































