30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախարարի մակարդակով՝ տարօրինակ վիճակում

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը գրել է. «Ահազանգ ԿԳ նախարարին!!! Պարոն Հարությունյան, վերջերս հայտարարեցիք, որ բուհերի հենակետային ավագ դպրոցներում սեպտեմբերից գիտելիքների գնահատման կրեդիտային համակարգ է ներդրվելու, որի վերաբերյալ քննարկումներին սպասում են ավագ դպրոցների տնօրենները։ Արդեն ապրիլ ամիսն է, սակայն ո՛չ կրեդիտային համակարգի մասին քննարկումները կան, ո՛չ փաստաթղթի վերջնական տարբերակը։ […]

«Հողերը ծախած ա, զինվորներին չեն թողնում կրակեն, փամփուշտները վերցրել են, բահերով են կռվում…»

Երեք տարի առաջ այս օրը թշնամին` Ադրբեջանը սանձազերծեց լայնամաշտաբ հարձակում արցախյան սահմանի ամբողջ երկանքով, որին գերազանց պատասխանեց Հայաստանը: Բոլորն իրենց տեղում էին և գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրը` քաղաքական ղեկավարությունն իր մասով, զինված ուժերն իր, տեղեկատվականն՝ իր, հասարակությունն իր համախմբվածությամբ և կամավորներով, նույնիսկ ազգի տականքը կատարեց իր վրա դրված խնդիրը (հողերը ծախած ա, զինվորներին […]

Աննա Հակոբյանի խոսնակը հերքում է

 Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Այս մասին հայտնում է տիկին Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը […]

Էս ի՞նչ ես անում. վարչապետի խոսնակը խճճվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տրամագծորեն միմյանց հակասող պարզաբանումներ է տվել ապրիլի 2-ին վարչապետի կողմից Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուին, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին,  Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետին պաշտոններից ազատելու վերաբերյալ: Վլադիմիր Կարապետյանը Aysor.am-ին ասել է. «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ […]

Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի

Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Կորյունի Խումարյանը: Այս մասին հայտարարություն է տարածել […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]

Փաշինյան-Ալիև հանդիպումը զուտ հետախուզական հանդիպում էր. Վիգեն Հակոբյան

«Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ սա մեր նոր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտն էր Արցախի բանակցություններում։ Մինչև այդ մի քանի հանդիպումներ Ալիևի հետ արդեն եղել էին, բայց այդուհանդերձ, դրանց չէր տրվում որևէ պաշտոնական կարգավիճակ։ Կարծում եմ՝ միջազգային դերակատարների համար շատ կարևոր էր, թե, ի վերջո, ինչ վարքագիծ է դրսևորում ՀՀ այսօրվա ղեկավարը, […]

Հայաստանում տեղի կունենա նախկին իշխանությունների կողմից նախաձեռնված IT-SUMMIT-2019 գագաթաժողովը

Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի փոխանցմամբ՝ որոշել են այն կազմակերպել հետխորհրդային այն երկրներում, որտեղ կան IT  ուժեղ դպրոցներ: «Եղել ենք Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, իսկ ահա Երևանում երկրորդ անգամ ենք կազմակերպում գագաթաժողով: Մեզ համար կարևոր է նման միջոցառումներ անցկացնել այն վայրերում, որտեղ ոչ միայն գեղեցիկ է, այլև կարելի է փորձով փոխանակվել: […]

Չեմ հիշում ինչպես եմ զենքը հանձնել ոստիկանություն. Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում է։  Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննությունը «Ելք» դաշինքի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին վստահված անձանցից Հայկ Սարգսյանի ու  «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է Հայկ Սարգսյանին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական շտաբի պետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի