27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ-ն օգնում եւ նյարդայնացնում է իշխանությանը. Փաստ

Օրերս պարզվեց, որ Հունգարիան դեռ մեկ ամիս առաջ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սակայն ուշագրավ է, որ այս մասին առաջինը հայտնել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ: Աշոտյանն ակնհայտորեն շարունակում է նման թեմաները «բզբզել» և հերթական անգամ նյարդայնացնել գործող իշխանություններին՝ Բունդեսթագում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասով, Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ կապված և այլն: Ի դեպ, երբ […]

Պետական ապարատը ճզմվում է: Մերձավորներին պաշտոնների նշանակելու, պետական միջոցները մսխելու եւ վայելելու անվերջանալի պրոցես. Հրապարակ

Պետական կառավարման համակարգի հնաբնակներից մեկը, անդրադառնալով  կառուցվածքային փոփոխություններին, ասաց, որ չինովնիկի իր երկարամյա կենսագրության ընթացքում բազում-բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ ու վերակազմավորումներ է տեսել՝ ամենաանհեթեթից մինչև ամենառացիոնալը։ Յուրաքանչյուր անգամ պետական ապարատը մի քանի ամսով կաթվածահար է եղել, ապա մի քանի ամիս՝ խելքի եկել։ Ամեն անգամ արձանագրել են, որ կառուցվածքային փոփոխության անվան տակ ազատվել են ինչ-որ մարդկանցից, և […]

Իշխանության համն ու անցյալի թակարդը. Փաշինյանը ստիպված հրաժարվում է. 168 Ժամ

Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։ Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող […]

Իշխանական պատգամավորները դաստիարակել են իրար. Հրապարակ

Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարևոր» հարցեր: Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» թերի աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։ «Չնայած […]

Կոռուպցիոն կրքեր. ո՞վ կփոխարինի Դավիթ Սանասարյանին. Ժողովուրդ

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եւս կասկածյալի կարգավիճակում է: Ուկրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը: Նշենք, որ նա թավշյա […]

Արտակարգ դեպք. հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան եւ հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ […]

Կոստյում, զուգագուլպա, Ֆուլ Հաուս …. չափդ ճանաչիր-հլը սուս մնա: Թեժ կրքեր ԱԺ-ում /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 18-ին, խորհրդարանում, դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին, «ԲՀԿ» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զայրացած հայտարարեց. «Ձեզ ինչ պետք է, թե մեր խմբակցությունից քանի հոգի է ելույթ ունենում, Ձեր խմբակցությունը 88 պատգամավոր ունի, քանի՞սն են պարբերաբար ելույթ ունենում: Հետո, եկել եք այստեղ ոնցոր յարմրկա եկած լինեք՝ կոստյում, տաբատ, վարտիք, անդրավարտիք, զուգագուլպա: Ծրագրից խոսեք, թե ինչ ունեք […]

Սասուն Միքայելյանին կփոխարինի Արայիկ Հարությունյանը. Փաստ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի […]

ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության […]

Խորհրդարանն ընդունեց կառավարության օպտիմալացման և աշխատատեղերի կրճատման մասին օրինագիծը

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը այսօր Ազգային ժողովում ընդունվեց 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հիշեցնենք՝ այս նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. Նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։ Օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի