28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանության համն ու անցյալի թակարդը. Փաշինյանը ստիպված հրաժարվում է. 168 Ժամ

Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։

Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող օրինագիծ ներկայացնելու, իշխանությունն ընդդիմությանն էր մեղադրում՝ նախկինում թույլ տրված սխալների համար։ Բայց ընդդիմության ու իշխանության միջև այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։

Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։ Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որևէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ ընդդիմության մեղադրանքն այս հարցում միանգամայն տեղին է։

Իշխանությունն այս մեղադրանքներին, ըստ էության, որևէ հակափաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ներկայացվում է՝ որպես հակափաստարկ, չափազանց վիճելի է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ զգալով իշխանության «համը», չի ցանկանում որևէ հարցում նվազեցնել իր լիազորությունները և հարմարավետորեն տեղավորվել է այն համակարգում, որը ստեղծելու համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին և որի դեմ պայքարի արդյունքում, ի դեպ, եկավ իշխանության։

Բնականաբար, ընդդիմության  կարգավիճակում հանդես գալը շատ ավելի հեշտ է, պատասխանատվության չափաբաժինն էլ շատ ավելի պակաս է, քան իշխանության պարագայում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, մասամբ՝ օբյեկտիվ, մասամբ՝ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է հրաժարվել նախկինում արված իր շատ հայտարարություններից ու խոստումներից։

Շատ ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել դա և ամեն անգամ ստիպված չլինել անհիմն փաստարկներ ներկայացնել անցյալի դիրքորոշումներից հրաժարվելու համար

Այլ հրապարակումներին ծանոացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ