02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ: Չընտրված թեկնածուն վերադռնում է Բեռլին

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածոը Գոռ Հովհաննիսյանը, որը երեկ ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ չընտրվեց, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ,

ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։ Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ։

Մի քանի օրից վերադառնում եմ Բեռլին, իմ սովորական կյանքի ռիթմին։ Բայց ես հիշում եմ ու կհիշեմ ձեր յուրաքանչյուրի բարի վերաբերմունքն իմ հանդեպ, յուրաքանչյուր ոգևորիչ խոսքը, ձեր անմնացորդ աջակցությունը։ Հիշում եմ նաև իմ շատ ընկերների լռությունը։

Կրկին շնորհակալություն ձեր բարի վերաբերմունքի համար, դուք շատ մեծ հարստություն եք ինձ համար։ Առանց ձեզ ես այսքանն էլ չէի կարողանա անել»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ