28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի կոստյումի ճիշտն էլ, սխալն էլ Նիկոլ Փաշինյանի հագով է

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Սերժ Սարգսյանի կոստյումի մասին քննարկումը: Իշխանական «Իմ Քայլի» պատգամավորները հակափաստարկներ չհնչեցրին, թե ինչու է նախկին ընդդիմադիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանում սուպերվարչապետությունը, ինչը ընդդիմադիր Փաշինյանը սուր քնադատում էր եւ ինչը վերացնելու խոստումով եկավ իշխանության: Փոխարենը դարձյալ հիշեցին Սերժ Սարգսյանի կոստյումի մասին:

«Ես  հավատում եմ, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը եւ կրելու ենք մեր կոստյումը»,- ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե նախկինում նշվում էր, որ Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի համար, իսկ հիմա նոր իշխանությունը ոչ թե փոխում է կոստյումը, այլ նույն Սերժ Սարգսյանի կոստյումն է հագնում, միայն կոճակներն է փոխում: Էդմոն Մարուքյանը մեղադրել էր կառավարությանը, թե ինչու չի կատարվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը, ըստ որի՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ: 

«Մեր տեսլականը չի եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձեւել, առավել եւս այդ կոստյումների մանրամասներին ծանոթանալ»,-ասաց նա:

Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը, որին այսօր ԱԺ-ն հավանություն տվեց եւ հաստատեց:

Նիկոլ Փաշինյանին եւ նրա պատգամավորներն այս բանավեճում  ակնհայտորեն պարտվում են, որքան էլ փորձեն «քար նետել» Սերժ Սարգսյանի  կոստյումի ուղղությամն, քանի որ, իշխանություն դարձած նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը արդեն ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։

Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։ Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որևէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այնպես որ Սերժ Սարգսյանի կոստյումը Նիկոլ Փաշինյանի հագով է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ