22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զինվորի կյանքը փրկել չհաջողվեց

Այսօր առավոտյան հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքը փրկել չհաջողվեց։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը»,-նշեց նա։

Ըստ նախնական վարկածի՝ զինծառայող Ն.Ս-ն ինքն է իրեն հրազենային վնասվածք պատճառել. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք», -փոխանցեց Նաիրա Հարությունյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ