07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում․ Դավիթ Տոնոյան

Հաղթանակի և խաղաղության օր է։ Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։ «Խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում»,- շարունակեց նա։ Նախարարը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսօր բանակի զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր […]

Հարցը վարչապետին ուղղեք, ինքն է վերելակային բանակցությունները վարում. Արցախի հերոս

Բոլորն իրավունք ունեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, առաջադրվել նախագահի թեկնածու. Ոչ մեկին մրցակից չեմ համարում, երբ առաջադրումները լինեն, այն ժամանակ կլինի իմ պատասխանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին եւ հարցին՝ […]

Մնացականյանը պարզաբանեց Փաշինյանի հայտարարությունը`ով է որոշելու

Երբ վարչապետն ասում է, որ ժողովուրդն է որոշելու ԼՂ խնդիրը, դա չի նշանակում, որ ժողովուրդն է գնալու բանակցությունների: Կա կառավարություն, որն ունի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով տրված մանդատ: Կառավարությունն իր մանդատի շրջանակներում է և չի կարող անել մի բան, որը կխախտի այդ մանդատը: Կառավարությունը բանակցություններում իր վրա պատասխանատվություն է վերցրել և տանելու է մինչև վերջ: […]

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Կարծում եմ, որ վարչապետը փոխաբերական իմաստով է ասել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին պետք է հարցնել, թե ինչպես է եղել, որ զինվորը մայկա-տռուսիկ չի ունեցել, իսկ իրենց ընտանիքները միլիոնատեր […]

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին. «Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց […]

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական […]

Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Բակո Սահակյանն ու Աշոտ Փաշինյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի