19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը

Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին:          

«Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:  Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը: Լինենք ուժեղ, […]

Արցախի Կոլխոզաշեն համայնքում հուշակոթող է բացվել. Ներկա են եղել Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:   Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:    Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, […]

«Բիշքեկյան խաղաղարար առաքելությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացմանը». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է   Ուղիղ 25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ […]

Վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 12-ին, ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․  «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի […]

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքն» անցկացրեց առաջին հանդիպումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման […]

«Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը»

Մեծագույն արժեք է սերը, գերազանց բարիք: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվածային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին: Սիրո անդադրում փափագն է կատարելության […]

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ և ոչ միայն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:  Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ: Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին: Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: 

«Ստիպված եմ երկրորդ «ապտակը» հասցնել վարչապետի խոսնակին». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան Վիտալի Բալասանյանին` հող հանձնելու առաջամարտիկ Վլադիմիր Կարապետյանը որոշել ա իրեն թույլ տալ Արմեն Աշոտյանի անունը հոլովել։    Ստիպված եմ երկրորդ «ապտակը» հասցնել վարչապետի խոսնակին, ինչպես պարոն Բալասանյանի դեպքում եք Դուք փոքր մարդ, որ կարողանաք կարծիք հայտնել ու գնահատական տալ նրան, այնպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի