27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտանգավոր նախադեպ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեությունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունքներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադատության կայացման ռազմավարական ուղղությունների մշակման ու փուլային իրացան հարցերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը.

-Պարոն Հարությունյան դուք չմասնակցեցիք ՀՀ Կառավարությունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ինչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասին:

– Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:

Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեությունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադատության կայացման ռազմավարական ուղղությունների մշակման ու փուլային իրացման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական գործիքակազմի արդյունավետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարանակազմական քայլերի շնորհիվ:

-Սակայն այսօր խոսքը գնում է վիրահատական միջամտության մասին:

-Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմանադրական, չհանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:

-Իսկ կարևոր չե՞ք համարում, թե ինչ ձևով ու եղանակներով պետք է դա իրականացվի:

-Բնականաբար դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ չհամարելով առանձին թվարկել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բոլոր համարժեք հոդվածները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, պետք է արձանագրել, որ ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտանգավոր նախադեպ՝ հղի բազմաթիվ բացասական, ընդհուպ՝ անշտկելի հետևանքներով:

-Իսկ կարող եք առանձնացնել այն երեք առանցքային, ելակետային մոտեցումները հիմնախնդրի արդյունավետ լուծման առումով:

-Թերևս կառանձնացնեի հետևյալները.

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ ու գերակա խնդիր պետք է համարել դատական իշխանության լիարժեք կայացման ու արդյունավետ գործունեության   գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ստեղծումը, երկրորդ՝ օբյեկտիվ խնդիրների լուծումները չեն կարող մղվել հետին պլան՝ գերապատվությունը տալով սուբյեկտիվ ու իրավիճակային մոտեցումներին, երրորդ՝ դատական իշխանության բարեփոխումներին միտված իրավական քայլերը չեն կարող իրականացվել առանց հստակ մշակված հայեցակարգային մոտեցումների ու դրանց իրավական ապահովման, ինչի առնչությամբ Խորհրդի և անձամբ իմ կողմից բազմիցս համալիր առաջարկություններ են ներկայացվել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ