06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որը գտնում է՝ բոլորին պետք է կալանքի տակ պահել. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով: «Դատավարությունն ընդհանուր թափանցիկ է անցել, լարված պահեր կային, բայց փոքր, սակայն չհաշված այդ էական խնդիրները՝ մնացած առումով դրական եմ համարում»,-ասաց նա: Արամ Օրբելյանը նշեց, որ […]

Այս խայտառակությունը ե՞րբ պետք է վերջանա: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում

«Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի։ Անհասկանալի են այն նորմատիվները, որով հաշվարկվում է, թե 1հեկտարի  համար, որքան պետք է վճարվի։ Բազմիցս դիմել ենք վարչապետին այդ նորմատիվները ճշտելու համար, ամեն մի բույս իր ոռոգման նորմատիվն ունի եւ ոչ փոխվարչապետը, ոչ նախարարությունը, ոչ ոք ուշադրություն չեն դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում»,– […]

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ հայկական կողմը սկզբունքների հետ կապված ունեցել է մի քանի դիրքորոշում, և դրանցից գլխավորն այն […]

Կունենանք կարտոֆիլի դեֆիցիտ և բարձր գներ, իսկ քաջապանծ «Երևան Սիթին» էլի կգնա, Բելառուսից աղբը կբերի /տեսանյութ/

«Գարունն արդեն ավարտին է մոտենում: Այսօր էլ անցած տարվա կարտոֆիլը 200-350 դրամ է շուկայում, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի նվազում, այսինքն, ցանքատարածությունները ոչ թե ընդլայնվել, այլ պակասել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: «Եթե չեմ սխալվում՝ հանրապետություն է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու: Ինչ վերաբերում է որակին, […]

Մետրոպոլիտենի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։ Փայլակ Յայլոյանը Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում աշխատել 28 տարի է, նա 63 տարեկան է և հատել է կենսաթոշակային տարիքը:  

Դատարանում իրար են հանդիպել արժանապատվությունն ու գունափոխությունը: Մեր անվտանգության համակարգն ունի՞ այդքան ամրության պաշար

Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ դատավարություն Ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը ամենաքիչն է վերաբերում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ընդհանրապես չի վերաբերում 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձություններին։ Դատական գործընթացի մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն ներգրավված են Հայաստանի և Արցախի գործող ու նախկին բոլոր ղեկավարները։ Դատարանում իրար են հանդիպել նախկինն ու ներկան, ապագան ու […]

​​​​​​​«Այ ընկեր, դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա». Գեորգի Գաբրիելյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է. « «Իմ քայլ»-ի ապազգային, մարիխուանայի քարոզիչ Նիկոլայ Բաղդասարյանը ոչ ավել ոչ պակաս վեր է կացել ու Արցախի առաջնորդների գործունեությունն է վիճարկում` հերիք չի մի հատ էլ իրավական տեսակետ է արտահայտում: Այ ընկեր դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա, ով, օրը ցերեկով քաղաքի սրտում […]

Դուք հասկանու՞մ եք՝ ուր է այս ամենը գնում: Հային հայից եք խրտնացնու՞մ

Այս վերջին մի քանի օրը ուշադրություն եմ դարձրել ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից կատարվող գրառություններին։ Հասարակ առօրյա լեկսիկոնը դժվար թե հերիքի արտահայտել բոլոր մտքերը, բայց սահմանները չեմ անցնի։ Իրականում տեղի է ունենում սարսափելի մի բան. Շատ լուրջ թափով գնում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու գործընթացը, որին, ցավոք, բավականին լուրջ մասնակից են դառնում ոչ միայն […]

«Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված