12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արցախի նախագահները ցանկացել են թուլացնել լարվածությունը. Բակո Սահակյան

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց, նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն:

«Մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր ՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-նկատեց Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, վերջինս փակ հանդիպման է ԱԺ մեծամասնությունը ներկայացնող իշխանական խմբակցության հետ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ