22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրջ չեմ մոտենում այն ամենին, ինչ ասել է կամ ասելու է Նիկոլ Փաշինյանը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Այն, ինչ տեղի ունեցավ վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից, ես կարծում եմ, որ չի կարող գնահատվել այլ կերպ, քան դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը. «Առավոտյան ես փորձեցի գնալ աշխատանքի, բայց տեսա, որ դատարանի մուտքի մոտ ամբոխ է հավաքված, եւ չմոտեցա նույնիսկ՝ վստահ լինելով, որ կարող է պռովոկացիա լինել»։

Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի այսօրվա ելույթը, դատավորը պատասխանեց, որ մեծամասամբ չի հետեւել. «Այնուամենայնիվ, լուրջ չեմ մոտենում այն ամենին, ինչ ասել է կամ ասելու է նա, ինձ համար միեւնույն է՝ ինչ է առաջարկել»։

Ազարյանը պնդեց՝ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես աշխատելու եմ այնքան, որքան որ համապատասխան մարմինները կգտնեն, որ պետք է աշխատեմ, եւ արդարադատություն կիրականացնեմ այնքան, որքան որ դրա պահանջը կզգացվի, եւ հասարակությունը չէ, որ պիտի որոշի՝ ես աշխատելու եմ թե ոչ, ես պիտանի եմ թե ոչ։ Եթե հրապարակում կամ դատարանների դռները փակող մարդիկ պետք է որոշեն, ես այլ կերպ չեմ կարող որակել, քան փողոցային արդարադատություն։ Դա՞ է առաջարկում Փաշինյանը, հասարակությունը իրավաբանորեն «ա» ու «բ» չի տարբերում, ինքն էլ չի տարբերում, իրեն շրջապատող իրավաբաններն էլ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա եւ հավելեց. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ չի լրացել իմ թոշակի տարիքը, կամ էլ թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ