19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի ու վերջ

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակցուհի Գոհար Անակչյանը գրում է. «Այսօր՝ ժամը 16:22, աշխատանքի վայրում նստած զանգ եմ ստանում ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարին մոտ կանգնած անձից (նույնիսկ հիմա շարունակում եմ պահպանել սոլիադարությունը և անուն չեմ հրապարակում), ով շատ հանգիստ տոնով ասաց, որ նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի: Իմ այն հարցին, թե […]

Այ թայֆաբազ դեմագոգներ, հատ-հատ պատասխան եք տալու

Այսինքն, Վարդգես Գասպարին կարա մարդու անմեղության կանխավարկածը խախտելով, էն էլ դատարանում՝ մարդուն անվանի մարդասպան ու դրա համար չենթարկվի պատասխանատվության, իսկ ահա Գասպարիին կարգի հրավիրողները պետք է ենթարկվեն պատասխանատվության… Միանգամից ասենք, որ Հայաստանում 2 տիպի քաղաքացիներ կան, որոնցից մի տեսակին՝ Նիկոլենց, ամեն բան կարելիա, իսկ ահա Նիկոլենց չընդունողներին ոչինչ չի կարելի, ավելին՝ չի կարելի պաշտպանել սեփական […]

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան /տեսանյութ/

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին այսօր՝ մայսի 14-ին, Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Վերջինս սակայն չհստակեցրեց, թե դատավարության որ փուլում նրանք […]

Մենք ճանաչում ենք Խաչատրյանին, Միկոյանին, Թումանյանին. Չինաստանի նախագահը խոսել է հայերի մասին

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական […]

Զինվոր է մահացել

Մահացել է զինծառայող, 1999թ. ծնված կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ Զինված ուժերում, նախնական վարկածով՝ դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ., Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին», – գրել է […]

Հերթական տհաճ անակնկալը՝ «վարդագույն բանտիկով»

Մայիսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարության պահանջով գազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում: Կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձել է պարզել՝ ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե գազալցակայաններում փոփոխության արդյունքում վարորդները չեն տուժելու, թանկացում չի լինելու, մնաց օդում: Գազի գինը  թանկացել է: Վարորդները փաստում են, որ նախկինում, օրինակ, 1,6 […]

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից: Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի և Ուզբեկստանի նախագահները: Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» […]

Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Անահիտ Մութաֆյան

Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն արդար դատավարության պահանջն է, որովհետև մեկ տարի շարունակ մեզ խոստանում էին օրենքի երկիր, և նաև այդպիսի երկիր ունենալու պահանջը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայատարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքերում գտնվող դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։ Factor-ի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի