22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ-ն «վեթթինգի» պետք է ենթարկի կառավարությանը, փոխնախարարներին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

«Վեթթինգը» կարծես թե դառնում է խիստ արդիական։

Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ որ «Վեթթինգի» պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։

«Օտար ուժերին ծառայողների» մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է։

Ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը «վեթթինգի» ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայում ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։

Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից։

Արթուր Ղազինյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ