19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին՝ ժամը 13։30-ին։ Նման որոշում դատարանը կայացրեց կողմերի հետ խորհրդակցությունից հետո։ Նշենք, որ այսօրվա նիստն ընդհատվեց, երբ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ներկայացնում էր իր դիրքորոշումը։ Հաջորդ նիստում մյուս պաշտպանները ևս կներկայացնեն իրենք դիրքորոշումները, որից հետո դատարանն, ըստ ամենայնի, կհեռանա խորհրդակցական սենյակ։

Նոր Հայաստանի քաղաքական պեդոֆիլիան: Ժպտացեք պարոնայք, ժպտացեք

Հիշենք՝ ինչպես մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում 10-ամյա տղան կանգնեց հեղափոխական հարթակում եւ մեծահասակների ծափահարությունների եւ «ուռռա»-ների ներքո «ֆուֆլո» անվանեց Սերժ Սարգսյանին, հոր ու պապի տարիքի մարդկանց:  Որեւէ մեկը անչափահասներին քաղաքականացնելու, նրանց թիկունքում թաքնվելու եւ սուր ճոճելու, վերջիններիս կրթության պրոցեսը խաթարելու, երեխաներին ատելության քարոզին մասնակից դարձնելու համար չդատապարտվեց: Հակառակը հրապարակում կանգնածները ուրախանում ու ծափ էին […]

Ոստիկանական ուժերը դատարանի մոտ ընդարձակվում են: Հնչում է վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցը եւ հայհոյանքներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը: Դատական նիստին զուգահեռ դատարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են նիստի մեկնարկից ժամեր առաջ: Իրավիճակն այստեղ կեսօրից լարված է: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ընդդեմ երկրորդ նախագահի բողոքի ակցիա իրականացնողների միջեւ ոստիկանական պատն այս պահին ավելի ընդարձակվեց: […]

Արտակարգ վայրէջք Մոսկվայում

Մոսկվայից օդ բարձրացած և Միլան թռչող Boeing 737-ը վերադարձել է Վնուկովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ օդ բարձրանալուց հետո օդանավի շասիներից մեկը չի փակվել: Օդանավը հաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան:   

Սենսացիոն լուսանկար: Եթե հրաժարականներ չեղան, ուրեմն պրոբլեմն անձամբ Փաշինյանինն է

Եթե այս նկարից հետո, Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկնած նրա արարողակարգի ներկայացուցիչները, մամլո խոսնակը և (կամ) այլ պատասխանատուներ աշխատանքից չազատվեն, ապա պրոբլեմն արդեն ոչ թե նրանցն է լինելու, այլ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:   Նշենք, որ լուսանկարն արվել է Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին և տարածվել է եվրոպական կողմի կողմից:

Քրեական գործ է հարուցվել

Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եւ վստահեցրեց, որ որեւե խոչընդոտ չկա եւ ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության: Տեղեկացնում է ԱԺ իշխանական Իմ Քայլի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:   

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանն Արցախում: Որոշ շրջանակներ անհանգստացած են

Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հրապարակ նետվող մտացածին լուրերը, հավանաբար, որոշ շրջանակների անհարկի անհանգստությունների արդյունքն են: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի […]

Դատախազները դիրքորոշում հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։   Այս պահին քննվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։ Այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ դատական նիստերի դահլիճում չէ։ Մնացած 3 […]

Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի