19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ զինտեխնիկա է ոչնչացվել

ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին. Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում […]

Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում

Լսեցե՛ք ինձ նաև դուք, որ ասում եք.«Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտուր կանենք և կշահենք»: Մի՞թե գիտեք, թե վաղն ի՛նչ եք լինելու: Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում: Փոխանակ ասելու՝ «Եթե Տերը կամենա, կապրենք և կանենք այսինչ կամ այնինչ բանը», հոխորտում եք ամբարտավան […]

Անտերություն, անարխիա, անգործություն. Հրապարակ

Գրեթե բոլորս նախարարություններում աշխատող ծանոթներ ունենք և պետական կառավարման համակարգից տեղեկություններ ստանում ենք։ Համոզված եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչ բարձիթողի վիճակում են նախարարություններն ու դրանց ենթակա կառույցները վերջին մեկ տարում։ Եթե երեք բառով բնութագրենք՝ անտերություն, անարխիա, անգործություն։ Մասամբ դա պայմանավորված է երիտասարդ նախարարների անփորձությամբ և անաշխատունակությամբ, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։ […]

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի վարչապետ Լի Քըցյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարայանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Չինական կողմից մասնակցում էին Կոմունիստական […]

Նախագահ Արմեն Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրը: «Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,-գրված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում, լուսանկարին կից:  

Կառավարության խաղաքարտերը խառնվել են. ինչու բենզինն ու գազը միանգամից թանկացան. 168 Ժամ

Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։ Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն […]

Տագնապ եւ իրարանցում կառավարությունում. Հրապարակ

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն […]

Միհրան Պողոսյանի հարցում ռուսական կողմը որոշում ունի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին: Ռուսաստանի իշխանությունները ոչ թե պաշտոնապես մերժելու են Հայաստանի դիմումը, այլ հնարավորինս ձգձգելու են պատասխանը, ինչը հավասարազոր է մերժման:   

Մեծ աղմուկ լուսանկարի շուրջ: Ինչու է Եվրոպան «պատժում» Փաշինյանին. Փաստ

Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրա­պարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որը, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:  Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադ­րում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների […]

Ում համար է աշխատում վարչապետի խոսնակը. Իրավունք

Թերթի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետա­կան տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ու­սումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնա­ծուն այդ պաշտոնի համար, որի նշանակ­ման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆ­լիկտը հարթվել է, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի