25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գույքահարկի հարկման նոր համակարգը կավելացնի քաղաքացիների ֆինանսական բեռը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ներդրվող գույքահարկի հարկման նոր համակարգը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ շենքերը, շինությունները և հողամասերը հարկվում են հաշվարկված կադաստրային արժեքների հիման վրա: Կառավարությունը քննարկում է գույքահարկի և հողահարկի օրինագծի ընդունման նոր տարբերակը (հանդես կգա որպես միասնական անշարժ գույքի հարկ), որի նպատակն անշարժ գույքի հաշվարկված կադաստրային արժեքները վերանայելն է՝ այն մոտեցնելով գույքի շուկայական գնին: Այսինքն` նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շուկայական արժեքը հարկվելու է շուկայական գնով:

Անշարժ գույքի շուկայական գնին մոտեցված արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայումս ընթացող հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում՝ 2019թ.-ի երկրորդ կեսին, նախատեսում է անցնել ՀՀ հարկային օրենքսգրքում համապատասխան փոփոխությունների մշակմանը ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից օրինագծի շուրջ  աշխատանքներն ավարտելուց հետո:      

Նախագծի ընդու­նումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում հանգեցնելու է եկամուտների ավելացման: Այսինքն՝ ակնկալվում է գույքահարկի և հողի հարկի գծով հավաքագրվող մուտքերի աճ՝ հողի և գույքահարկի գծով բարձրացնելու հաշվին, որը վճարելու են ՀՀ –ում գույքի սեփականատեր հանդիսացող  (ֆիզիկական և իրավաբանական) անձինք :   

Նախագծի հիմնա­վորման համաձայն՝ եկամուտների ավելացում կարող է տեղի ունենալ նույնիսկ գործող դրույքաչափերի և հարկման շեմերի նվազման պարագայում՝ բազային արժեքի հաշվին: Շուկայական արժեքի հաշվարկի բանաձևում մեկ քառակուսի մետր մակերեսի համար բազային, միասնական արժեք ընդունվելու է 700,000.0 ՀՀ դրամը՝ նախկին 255,000 (քարե շինությունների) և 230,000 (երկաբետոնե շինությունների) ՀՀ դրամի փոխարեն: 

Մյուս կողմից, շենքերի տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ գոտիականության գործակիցներն են հիմնականում պայմանավորելու միանման պարամետրեր ունեցող գույքի շուկայական արժեքը, որի հիման վրա հաշվարկվելու է գույքահարկի մեծությունը, գնի վրա ազդելու է նաև գույքի մեկ գոտուց մյուսին անցումը, գոտիների գործակցի վերանայումը և այլն՝ անկախ նրանից, թե ինչպիսի դրույքաչափեր կկիրառվել:

Որոշման նախագծի Հավելված 5-ում ներկայացված մեթոդաբանության, ինչպես նաև  առկա հարկման շեմերի և դրույքաչափերի հիման վրա ՏԶՆԿ-ի կողմից կատարված հաշվարկներից կարելի  է եզրահանգել հետևյալը՝

Նոր մեթոդաբանությամբ Արաբկիր (նոր նախագծի համաձայն երրորդ գոտում) և Նոր-Նորքի վարչական շրջանների (նախագծի համաձայն հինգերորդ գոտում) քարե շենքի 2-3 հարկերում գտնվող 2 և 3 սենյականոց բնակարանների (նույն շահագործման տարիք ունեցող) համար վճարվող գույքահարկերի չափը կավելանա առնվազն 10 անգամ (15 և ավել անգամ Արաբկիրի բնակարանի դեպքում  13 և ավել անգամ Նոր-Նորքի բնակարանի դեպքում): Հետևաբար, Արաբկիր վարչական շրջանի երրորդ գոտում գտնվող բնակարանի գույքահարկն ավելի շատ է թանկանալու, քան Նոր-Նորքի վարչական շրջանի հինգերորդ գոտիում գտնվող բնակա­րանը, որը  հիմնականում բացատրվում է շենքերի տարածագնա­հատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով:

Այն բնակարանների սեփականատերերը, որոնց բնակարանների կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը, ներկայում ընդհանրապես գույքահարկ չեն վճարում, իսկ նոր մեթոդաբանությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (նոր մեթոդաբանությամբ յոթեր­րորդ գոտում) գտնվող 2 սենյականոց բնակարանի համար  կվճարեն շուրջ 7000 ՀՀ դրամ գույքահարկ:

Գոտիականության և գործակցի պահպանման դեպքում ք. Երևանում առաջին գոտում միանման բնակարանի գույքահարկի չափի փոփոխությունն ավելի քիչ է լինելու, քան այլ վարչական շրջաններում գտնվող բնակարանների գույքահարկի փոփոխությունը:

Նշենք, որ շինությունների և բնակարանների գույքահարկի բարձացման տեսանկյունից ամենամեծ չափի փոփոխությունը գրանցվելու է բնակարանների և առանձնատների վրա, ինչպես նաև հասարակական նշանակության շինությունների վրա: Իսկ արտադրական նշանակության շինությունների պարագայում գույքահարկի փոփոխությունը կլինի համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 4-5 անգամ:  

Շենքերին հարակից 100մ2 և 3.5 մետր բարձրությամբ խանութ ունեցողի գույքահարկը Կենտրոնում (2-րդ գոտի) կբարձրանա 8.6 անգամ, Արաբկիրում (4-րդ գոտի) 11.5 անգամ, իսկ Շենգավիթում (7-րդ գոտի)՝ 11.8 անգամ:

Շենգավիթում գտնվող արտադրական նշանակության շինությունների դեպքում, որի մակերեսը պայմանականորեն կազմում է 500մ2, գույքահարկը կբարձրանա շուրջ 4.9 անգամ: Ջրվեժ համայնքում նմանատիպ շինությունների գույքահարկի չափը կբարձրանա շուրջ 4 անգամ:

ՀՀ այն ընտանիքը, որը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծայրամասում և  գումարային եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը, առկա օրենսդրության համաձայն ընդհանրապես գույքահարկ չի վճարում, իսկ նոր փոփոխությունների համաձայն 2-սենյականոց բնակարանի համար  կվճարի առնվազն 7,000 ՀՀ դրամ-ի չափով գույքահարկ, այն դեպքում երբ նրա եկամուտները չեն փոխվի՝ գումարած նաև բարձրացված ակցիզային հարկով հարկվող ապրանքների սպառումը:

Այսպիսով՝ կառավարության մոտեցումը հետևյալն է՝ եթե եկամուտները հարկվելու են համահարթ մոդելի շրջանակներում, ապա գույքը պետք է հարկվի շուկայական արժեքի հիման վրա: Այս համակարգի ներդրման պարագայում, փոփոխությունների ողջ բացասական ազդեցությունն  իր վրա հատկապես զգալու է հասարակության առավել խոցելի խավը:   

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ