Ստորջրյա տոնածառ են կրկին դրել. /Տեսանյութ/
Սև ծովի հատակին ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ են տեղադրել: Տոնածառի բարձրությունը 2 մետր է և այն տեղադրվել է Ղրիմի թերակղզու արևելյան ափերի մոտ ՝ 5 մետր խորության վրա: 10 ղրիմցի ջրասուզակների վկայությամբ այս տարի ջուրը բավական տաք է ՝ մոտ 10-11 աստիճան: Հիշեցնենք, որ 2021թ. նույնպես ստորջրյա տոնածառ էին ջրասուզակները զարդարել: Մանրամասները կից տեսանյութում: