24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան երբեք չի‘ ների ՌԴ-ին Օսմանյան կայսրության կործանման համար: Իսլամական ֆունդամենտալիզմը դանդաղ գործունեության ռումբ է` դրված ՌԴ-ի պետականության հիմքերի տակ

«Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

Վահաբական և սալաֆիական մուսուլմանական հոսանքները ժամանակին սնեցին ահաբեկչական շարժումները ամբողջ աշխարհում։ Սրանց մասնակցությամբ մահմեդական ահաբեկչությունն աննախադեպ ծավալների հասավ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում, հավակնելով ստեղծել Իսլամական Խալիֆայություն`  հիմնված շարիաթի օրենքների վրա։

Ալ-Քայիդայից հետո սա երկրորդ հզոր միջազգային ահաբեկչական հոսանքն էր, որը ֆիզիկապես կարողացավ առնվազն Մերձավոր Արևելքի երկու երկրներում` Սիրիայում և Իրաքում գրավել հսկայածավալ տարածքներ և հռչակել խալիֆայություն։

Իսլամական ֆունդամենտալիզմի այս երկու շարժումները` վահաբական և սալաֆիական, կենսական կապերով կապված են Թուրքիայի հետ, իսկ վահաբական շարժումը բավականին մեծ տարածում ուներ Ադրբեջանում։ Ժամանակի ընթացքում այս իսլամական արմատական աղանդները տարածվեցին նաև Միջին Ասիայի երկրներում, որոնցից հատկապես տարածվածության իմաստով աչքի էին ընկնում Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Հետաքրքիրն այն է, որ տարածման համար կենսունակ միջավայր էր նաև աղքատության բարձր մակարդակը և ցածր կենսամակարդակը, կրթական ցածր ցենզը և հետամնացությունը։ Այս հանգամանքը փաստորեն ընդհանուր է բոլոր աղանդների համար։ Ճիշտ այդպես էլ աղանդները սկսեցին տարածվել Հայաստանում 1988-ից հետո, իրենց հաջողության գագաթնակետին հասնելով հատկապես 1994 թվականից հետո, երբ ազգային վերելքին սկսեց փոխարինել հիասթափությունն ու կենցաղային բարդ պայմանները։

Ռուսաստանում Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ըստ ռուսական մամուլի ուղիղ կապ ունի հենց սալաֆիական աղանդի հետ։ Ընդհանրապես, Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը հենց իսլամական ֆունդամենտալիզմն է, իսկ ռուսական տարածության մեջ թե‘ սալաֆիական, թե‘ վահաբական և թե‘ իսլամի մյուս` ավելի փափուկ հոսանքների վրա էական, եթե չասեմ հիմնական ազդեցություն ունեն Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Ի դեպ` այս երկուսն էլ, որպես Սուննի ուղղության երկրներ, հավակնում են իսլամական խալիֆի աստիճանին, բայց սա այլ պատմություն է…

Ռուս-չեչենական պատերազմները ևս գալիս են ապացուցելու, որ Թուրքիան Ռուսաստանի ներսում տեղի ունեցող բոլոր անջատողական իսլամական շարժումների ո՛չ միայն աջակցողը, այլև նախաձեռնողներից մեկն է։

Անկասկած` ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանն առնվազն պարտված դուրս չի գա ռազմական իմաստով, իսկ ներքին` իր «աքիլեսյան գարշապարի» ապահովման իմաստով Ռուսաստանն ընտրել է իմ կարծիքով ամենառիսկային ճանապարհը` Թուրքիայի հետ բարեկամությամբ հնարավոր չէ ստեղծել իսլամական վահան։

Ավելին` Թուրքիան ունի երկարատև պատմական և ինստիտուցիոնալ հիշողություն և երբեք չի‘ ների Ռուսաստանին Օսմանյան կայսրության կործանման համար։ Թուրքիան կյանքի գնով անգամ փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից։ Առայժմ Ռուսաստանի դեմ հիբրիդային և քողարկված պատերազմ վարելով, ռուսական քաղաքական և ռազմական էլիտայի մեջ իր ազդեցության մարդկանց ներդնելով, ռուսական օլիգարխիայի մեջ սեփական հզոր ներկայացուցիչներ ունենալով և նրանց միջոցով ազդելով ռուսական քաղաքականության վրա։

Իսլամական ֆունդամենտալիզմը դանդաղ գործունեության ռումբ է` դրված Ռուսաստանի պետականության հիմքերի տակ»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ