Հարց քահանային. Ի՞նչ է քավարանը և ո՞ր եկեղեցիներն ունեն քավարանի հասկացությունը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ քավարանը Եկեղեցին է, որտեղ այս կյանքում՝ մահվանից առաջ, կարող ենք գտնել մեր մեղքերի քավությունը։ Այն տեղի է ունենում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ Հաղորդության Խորհրդով, ըստ Ս. Հովհաննես Առաքյալի խոսքի. Աստծո Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու […]