30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Քովիդի համավարակի շուրջ կաշառքի աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. 100.000 դրամի դիմաց կեղծիքներ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Հովհաննես Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության աշխատող ապօրինաբար, կաշառք տվողների և նրանց ներկայացրած անձանց օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել և պահանջել է կաշառք: Բացի այդ, կազմակերպել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթերի կեղծում՝ այլ անձանց կողմից այդ փաստաթուղթը օգտագործելու նպատակով: Այսպես. 2021 թվականի սեպտեմբերի […]

«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել: Դահլիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ: ___ Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է Պայքար. Օր 11. ՀՀ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է. «2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»: Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, […]

Կառավարությունում ավարտվել է Կիրանցի բնակիչների հանդիպումը Փաշինյանի հետ

Կառավարությունում ավարտվել է Կիրանցի որոշ բնակիչների հանդիպումը՝ Փաշինյանի հետ։Նրանց կառավարության ելքի մոտ դիմավորել են «Կիրանց» վանկարկումներով։ Տեսախիցկները ֆիքսել են, որ Փաշինյանի հետ հանդիպումից նրանք դուրս են եկել հուզված, մեկը նաեւ արտասվել է։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը նոր ոչինչ չի ասել, ամեն ինչ արդեն որոշված է, և գործողությունները ընթանալու են ըստ նախնական […]

Առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբեւիցե դիտված պատմական արժեքները

Արևադարձային տաք օդի ալիքի գործունեությամբ պայմանավորված` ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:  

Պոպուլիստ չեմ, պետք է տեսնեմ իմ քայլերի հաջորդականությունը․ էմոցիայով հարց չի լուծվի․Շարմազանով /Տեսանյութ/

 ArmLur.am-ը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան armlur.am

Կիրանցիները առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շեն

Կիրանցիները առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ վերջիններս կհանդիպեն վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ: «Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- այսպես արձագանքեց պատվիրակության անդամներից մեկը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը  լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպման պատվիրակության կազմն ընտրել են կիրանցեցիները: Վերջիններս ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի