20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանի վերջին օրենքը փակում է ԵՄ-ին անդամակցության ճանապարհը /Տեսանյութ/

ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ճանապարհը փակվում է արտաքին ազդեցության մասին վիճահարույց օրենքի ընդունմամբ,

հայտարարել են եվրոպացի առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:

Օրենքի ընդունումը իրենից ներկայացնում է «հետընթաց» այն քայլերի վերաբերյալ, որոնք նախանշված էին, որպեսզի երկիրը կարողանա միանալ դաշինքին:

«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին պարզաբանել իրենց մտադրությունները՝ շրջելով ներկա գործողությունների վտանգավոր  ընթացքը,

որը սպառնում է Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու ուղին», – ասվում է առաջնորդների կողմից հինգշաբթի հրապարակված փաստաթղթում։

Նրանք հավելել են, որ պահպանում են իրենց «համերաշխությունը վրաց ժողովրդի հետ» և «պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել վրացիներին

դեպի եվրոպական ապագա նրանց ճանապարհին»։

Հիշեցնենք, որ Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ դեկտեմբերին այն բանից հետո, երբ նրան տրվեց այն քայլերի ցուցակը,

որոնք անհրաժեշտ էր ձեռնարկել շարունակելու համար, ներառյալ արդարադատության բարեփոխումները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ