Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը /Տեսանյութ/
ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը:
Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը չափել են ուժերը 2024 թվականի ընտրությունների առաջին նախագահական բանավեճում. փորձնական դիմակայությունը նշանավորվեց փոխադարձ անձնական հարձակումներով և Բայդենի անհաջող ելույթով։ Դեմոկրատները մտահոգություն են հայտնել նախագահի առողջության և տարիքի վերաբերյալ. ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր հայտնում են, որ նրա պատասխանները խուճապ են առաջացրել:
Բայց փոխնախագահ Կամալա Հարիսը պաշտպանել է Բայդենին՝ CNN-ին ասելով, որ դա «դանդաղ մեկնարկ էր, բայց ուժեղ ավարտ կար»:Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս թիրախավորել է Բայդենին՝ նրա վարած տնտեսության և արտաքին քաղաքականության ձախողումների համար, մինչդեռ Բայդենը մատնանշում է իր մրցակցի քրեական դատավճիռը և 2020 թվականի ընտրությունները տապալելու ենթադրյալ փորձերը։
Սա երկրորդ դեպքն է, երբ դեմոկրատ Բայդենը և հանրապետական Թրամփը Սպիտակ տան համար բանավիճել են միմյանց հետ այն բանից հետո, երբ Թրամփը պարտվեց 2020 թվականին։
Մանրամասները՝ կից տեսանյութում: