10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Տեղի կունենա ՀՀ-ի համատարած շրջափակում

Նկատվում է ամեն բան այնպես ներկայացնելու փորձ, որ հայկական 8 գյուղերի հանձնումից հետո լինելու է, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, իրական Հայաստան իրական սահմաններով։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ընդ որում, Ադրբեջանը սկզբնապես ցանկանում էր ստանալ բոլոր 8-ը միանգամից։ Բայց, տեսնելով դիմադրություն, որը կա Հայաստանում, նրանք համաձայնեցին «4+4» տարբերակին։

Մայիսին տեղի ունեցավ առաջին 4 գյուղերի հանձնումը, պայմանավորվածությունների տրամաբանությամբ՝ հաջորդ 4 գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին։ Կորոշվի այսպես կոչված անկլավների հարցը։ Բաքվի առաջնային նպատակը Տիգրանաշենն է, որով անցնում է մեկ այլ մայրուղի, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ (Իրանի- խմբ.)»,- ավելացրել է նա։

Նրա գնահատմամբ՝ առաջին անգամ Հայաստանի տարբեր մասերը կբախվեն միմյանց հետ ինտեգրվելու խնդրին, ինչը կարող է հանգեցնել բացասական ժողովրդագրական հետեւանքների։

«Տեղի կունենա ոչ թե Հայաստանի ապաշրջափակում, այլ Հայաստանի համատարած շրջափակում։

Հայաստանի ներսում կհայտնվեն փոքրիկ միջանցքներ, որոնք կոչված կլինեն ապահովելու Ադրբեջանի կապը այսպես կոչված անկլավների հետ, որոնք կարող են հանձնվել»,- նշել է փորձագետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ