22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու պիտի տղամարդիկ առանց վերնաշապիկի կարողանան շրջել, իսկ կանայք՝ ոչ.  /Տեսանյութ/

36-ամյա կանադուհի Էյլի Ադամսը հանրային մերկությունը համարում է ոչ թե այլասերված հոբբի, այլ «պայքար կանանց իրավահավասարության համար»։

Վերջին շաբաթվա ընթացքում նա ցուցադրում է իր կուրծքն ու հետույքը Նյու Յորքի փողոցներում՝ համարելով դա «գենդերային հավասարության քարոզչություն»։

«Եթե տղամարդիկ կարող են առանց վերնաշապիկի շրջել՝ առանց ոտնձգությունների վախի, ապա կանայք նույնպես պետք է այդպես անեն»,-ասում է Էյլին:

«Ես պարզապես զվարճանում եմ եւ մարտահրավեր եմ նետում ստատուս քվոյին»:

«Մերկ լուրերի» հաղորդավարուհի Ադամսը, որը բնակվում է Տորոնտոյում, ասում է, որ իր բաց «ներկայացումը» «արդարության» մասին է:

«Նյու Յորքում արդեն 30 տարի է՝ կանանց թույլ է տրվում առանց վերնազգեստի շրջել, եւ շատ կանայք դա ընդունել են որպես գենդերային հավասարության դրսեւորում»,-

ասել է նա՝ վկայակոչելով 1992 թվականի Նյու Յորք նահանգի դատարանի որոշումը:

Կինը վստահ է, որ բոլոր մարդիկ պետք է հպարտությամբ ցուցադրեն իրենց մարմնի ինտիմ մասերը։

«Եթե ​​ձեզ դուր չի գալիս, մի ​​նայեք»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ