06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիրիայում ադրբեջանցի 50 ահաբեկիչ է սպանվել

Ուղիղ մեկ ժամ առաջ, ինչպես Հայատան – Արցախ – Սփյուռքի -ին տեղեկացրեց Հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, Սիրիայի օդային ուժերը Ռագա քաղաքում խիստ հարվածներ են հասցրել ադրբեջանական ահաբեկչական ջոկատին, ինչի արդյունքում առնվազն 50 հոգի է սպանվել, գրում է aadmag.am-ը: Սիրայում հաստատված  ռուսական զինուժը  խթանել է իսլամիստ ահաբեկինչների դեմ գործողությունները: Սիրայի նախագահի եղբոր՝ Մահեր Սլ – […]

Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին  Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել  Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու  և Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան […]

Վարունգը մնաց գյուղացու վրա

Hanaran-ը ավելի վաղ անդրադարձել էր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում առկա վարունգի մթերման հետ կապված խնդրին: Շուրջ 10 տոննա վարունգը շարունակում է չմթերված մնալ, քանի որ  մի քանի գործարարներ, մասնավորապես «Մապ»-ը. «Արտֆուդ»-ը և «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հրաժարվում են մթերել վարունգի բերքը: Հիշյալ խնդրի շուրջ Henaran-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ երեք գործարանների հետ: «Մապ» գործարանի ընդունարանից մեզ […]

Կոլլեգային քցող կոլլեգան, քցվողից ավելի վատնա դառնում…

Օրվա թոփ հարցը՝ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալը, հետին պլան է մղել քաղաքական-հասարակական քննարկումների ողջ զինանոցը:  Համացանցը կողմ եւ դեմ մեկնաբանությունների պատերազմական թատերաբեմ է դարձել: Կրքերն այնքան են շիկացել, որ Արմենչիկը երկրորդ պլան է մղվում: Օգտատերերն արդեն միմյանց են անվանարկում: «Անկախ Հայաստան»-ը գրում է. «Լուսինե Բադալյան կոլլեգայիդ մի քցի. ամոթա. աչքերի մեջ պիտի հետո նայես… […]

Խոշոր չափերի ապօրինի ծառահատումներ` Տավուշի մարզում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին Իջևան քաղաքում և Վարագավան, Գեղահովիտ, Աճարկուտ, Գանձասար, Աչաջուր, Ենոքավան, Հովք գյուղերում գործող փայտամշակման արտադրամասերի տարածքներում հատնաբերվել է տարբեր ծառատեսակների շուրջ 104,2 խ/մ կողահատ տախտակ, 20-ից 60 սմ […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրա ավանդը հայ մշակույթի զարգացման և տարածման, նոր սերնդի երաժիշտների կրթման և դաստիարակման գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Վոլգոգրադում հայերի մասնակցությամբ կրակոցների տեսագրությունը/տեսանյութ/

Համացանցում է հայտնվել Վոլգոգրադում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքի եւ կրակոցների տեսագրությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայերի մասնակցությամբ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 5 հոգի վիրավորվել է, մեկը` մահացել: 

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. երկու զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻն լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել […]

Պարգևատրեցին՝ ծեծով /վիդեո/

«Ազատամարտիկին ծեծելը նոտա է՝ մարտի ձեռնոց է նետված ամբողջ հայ ժողովրդին, հանձինս՝ ողջ անկախություն բերողներին: Ես չգիտեմ՝ վաղը ինչ զարգացումներ կունենան մեր երկրի և ռուսական կայսրության հարաբերությունները, սակայն Աստված չանի կրկնվի նժդեհյան ժամանակաշրջանը, երբ հայ ազնիվ արյունը դարձավ փնթի կարմիր գլխարկավորների զոհը»,-կարծում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Խուդավերդյանի դիտարկմամբ՝ անկախության տոնին […]

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ազատվել է Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատուի պարտականություններից և նշանակվել Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի