21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գյուղնախարարությունից տեղեկացնում են

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այդ թվում` արտահանվել է 8500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախագահին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում իրենց առաջիկա օրերի ծրագիրը, […]

«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին ելույթ են ունենալու նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին նախաձեռնության անդամներից բացի ներկա են լինելու և ելույթ են ունենալու նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին միացել են և ելույթ են ունենալու «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Սերժ Սարգսյանի […]

Շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  արդեն իսկ կառուցվել  և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ,  առաջիկայում նախատեսվում է հանրապետության […]

100 ընտանիքի նոր բնակարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 և Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ևս 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները` […]

Ազատամարտիկը գումա՞ր է վերցրել իրեն ծեծողներից

Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն ծեծի ենթարկածների հետ առերեսում եղել է մեկ անգամ, այն էլ՝ հիվանդանոցում։ «Մոտ 15-20 օր առաջ է եղել առերեսում, էս ընթացքում Ռուբեն Հայրապետյանին են կանչել հարցաքննության, որից հետո նաև ինձ, բայց գործի բացահայտման հետ կապված նոր մանրամասներ չունենք»,-նշեց  ազատամարտիկը։ Հակոբյանը հերյուրանք համարեց իր […]

Կհոտի

Բարիքներով լի կյանքը նման է ջրով լի կուժի. եթե այդ ջուրը կժից չդատարկվի մարդկանց ծարավը հագեցնելու համար, նորով չի լցվի, այլ կհոտի: Առանց վախենալու բաշխե՛նք մարդկանց մեր բարիքներից, որպեսզի Տերը մեզ նոր բարիքներով լցնի: Հոկտեմբերի 26-ի ճաշու ընթերցվածք՝ Առակ. 3: 1-6 Երեմ. 17: 7-8 Բ Տիմ. 2: 3-10 Մատթ. 19: 27-29։

Գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամեն օր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանին, որպեսզի  Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարողտարածքում գործող  գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ըներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով   գյուղացիական  տնտեսությունների խնդրանքին և հաշվիառնելով առկա պահանջարկը։ Այս մասին հայտնում է գյուղնախի լրատվական ծառայությունը: Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորությունբերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել […]

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված