06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Victoria’s Secret-ի հրեշտակի երեւանյան ֆոտոսեսսիան /ֆոտո/

Victoria’s Secret-ի հրեշտակ, հայտնի նորզելանդացի սուպերմոդել Ստելլա Մաքսվելի լուսանկարները կզարդարեն հեղինակավոր Vogue Russia հանդեսի հոկտեմբերյան համարը: Լուսանկարները արվել են Երեւանում` մոդելը նկարահանվել է հայկական տարազով` հայկական գորգերի ֆոնին, հայտնում է Sputnik-ը: Մոդելը լուսանկարներից մի քանիսն արդեն տեղադրել է Ինստագրամի իր էջում: Մոդելի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել լուսանկարների տակ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Ստոկհոլմում

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան […]

Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Անհայտ կորած 27-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Առուստամյանը Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանը` պատգամավորի թեկնածու

Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը, գրում է Ermenihaber.am-ը: Բեյհանը նշել է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, […]

Արմավիրցիները և արարատցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել

Արմավիրցիներն ու արարատցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել: Արմավիրցիները՝ Երևան-Արմավիր, արարատցիները՝ Երևան-Ստեփանակերտ միջպետական ճապապարհները: Արարատի և Արմավիրի հարակից գյուղերի բնակիչներն այս անգամ միջպետական ճանապարհը փակել են խաղողի ոչ պատշաճ մթերման պատճառով: Գյուղացիներն իրենց բողոքի ձայնն են արտահայտում՝ նշելով, որ չեն կարողանում իրացնել խաղողի ամբողջ բերքը: Գյուղացիները նշում են, որ մինչև 40 տոննա խաղող ունեն, բայց իրենցից մթերում […]

Գերակա ոլորտներին էական արտոնություն կտրվի

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշումը: Ըստ որի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրվում գերակա ոլորտներին: Այս արտոնությունը վերաբերում է միայն գերակա […]

«Տղա ջան, հո շառ չես դու … »

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին հարցրին` «Ներազգային ազատագրական շարժում»  նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանին հանձնվելը դավաճանությու՞ն է: «Տղա ջան, հո շառ չես: Ես ես նման բաներ չեմ մեկնաբանում»: Լրագրողի ճշգրտմանը` դավաճանություն համարո՞ւմ է Մարտիրոսյանի քայլը, «Ձեր երկրացին է դավաճանել , Ալիևի հետ լավ չե՞ք, գնացեք  իրեն հարցրեք»,-պատասխանեց գեներալը: Լրագրողը խնդրեց չվիրավորել. «Բա ինձ […]

Իմ նպատակը աշխարհի ուշադրությունը գրավելն է. Վահանը Բաքվում ասուլիս է տվել

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը կնոջ հետ միասին օրերս փախել է Ադրբեջան եւ այնտեղից քաղաքական ապաստան խնդրել: Այսօր նա Բաքվում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ ինքն իննքնակամ է տեղափոխվել Ադրբեջան և շնորհակալ է այդ երկրի կառավարությանը` ինձ քաղաքական ապաստան տրամադրելու համար, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Իմ նպատակը ադրբեջանական […]

Շարունակվում են թունավորումները` դեռեւս անհայտ պատճառով

Արագածոտնի մարզում շարունակվում են թունավորման դեպքեր գրանցվել: Երեկ «Թալինի ԲԿ» է տեղափոխվել ևս երեք հիվանդ՝ դարձյալ թունավորման ախտանիշներով: Henaran.am-ի հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ թունավորվածները եղել են Թալինից և Մաստարայից: Վերջինս նաև նշեց, որ  այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 13 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է: Հիվանդներն առաջիկա օրերին դուրս կգրվեն: ԲԿ-ի տնօերնն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված